«Հայաստանն Արցախի «բեռից ազատագրած» մարդը հիմա էլ որոշել է բանակի «բեռը» թեթևացնել»․ Արմինե Օհանյան
![]() 248 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ., 18:24 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անշուշտ, անիմաստ գործ է Նիկոլ Փաշինյանի խոսքերի մեջ որևէ տրամաբանություն, պատճառահետևանքային կապեր որոնելը, այդ խոսքերից ինչ-որ եզրահանգումներ ու դրանց հիման վրա կանխատեսումներ անելը: Նախ, որովհետև ցանկացած պահի նա կարող է հակառակն ասել և արդարանալ, թե հարափոփոխ աշխարհում ենք ապրում: Երկրորդ․ նա հաճախ չի զգում իր այսօրվա և երեկվա խոսքի միջև առկա հակասությունները: Ասենք, ընդամենը մի քանի օր առաջ ասում էր, որ Արարատի պաշտամունքը մեզ խանգարում է արդիական զենք գնել, զենքով ապահովել բանակը: Երեկ՝ բանակի օրվա առիթով՝ անիմաստ ու անհարկի լոճած իր խոսքում ասում է. «Մենք իրականացնում ենք բանակի խորքային բարեփոխումներ և այս հենքի վրա ունենալու ենք ուժեղ, պաշտպանունակ բանակ»: Բայց ով չգիտի, որ ուժեղ բանակ՝ առանց արդիական զենքի, հնարավոր չէ: Ուժեղ բանակը հոգով արի հերոս զինվորականն է՝ գումարած արդիական հզոր զենք-զինամթերքը: Եվ չի կարելի հայկական բանակի օրը վերածել սեփական արհեստական օրակարգերն ու սին գաղափարները քարոզելու առիթի: Երեկ նա կրկին խոսում էր խաղաղության, Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների, «29 743 քառակուսի կիլոմետրի», մեր բանակի «ուսերին անտանելի բեռներ դնելու» մասին: Հայաստանը փոքրացրած, Արցախի «բեռից ազատագրած» մարդը հիմա էլ որոշել է բանակի «բեռը» թեթևացնել: Իրականում՝ հենց իր՝ 2018-ից հետո որդեգրած քաղաքականության արդյունքում է մեր պետության դիվանագիտությունը զրոյացել, բանակցությունները՝ ոչնչացել, պետության ամբողջ բեռը դրվել բանակի վրա, որը, ցավոք, մնալով մենակ, չկարողացավ 2020 թվականին իր վրա դրված այդ բեռի տակից դուրս գալ, որովհետև բանակը միայն հերոս զինվորը չէ: Դա նաև այն զինվորականներն են, ում վերջին տարիներին հետապնդում են ու դատում, այն ոգին է, որը տարիներ շարունակ համառորեն կոտրում են՝ Ալիևի առաջ նվաստանալով և զինվորի պահած հողը հանձնելով, այն զենքն է, որը չեն կարողանում ներկրել, որովհետև ապաշնորհ են, այն ՊՆ նախարարն է, որը ոչ թե ՔՊ անդամ ու Նիկոլի կամակատարը պետք է լիներ, այլ ինքնուրույն, ուժեղ, հայրենասեր անձ»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
