«Ո՞վ է Թուրքիային Միջազգային քրեական դատարան տարել, որտե՞ղ է կայացված վերդիկտը»․ Վահրամ Աթանեսյան
![]() 271 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ., 19:12 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործությո՞ւն է: Այո: Իսկ ո՞վ է Թուրքիային Միջազգային քրեական դատարան տարել, որտե՞ղ է ՄՔԴ կայացրած վերդիկտը: Չկա՞ նման հնարավորություն: Իսկ Կոստանդնուպոլսի ռազմական դատարանի վճիռն առ ոչի՞նչ է: Հայ ժողովրդի դատի պաշտպանության ճանապարհը մեկն է՝ հասնել իրավական վճռի կայացման: Մնացածը գթասրտություն է, ցավակցում կամ անգամ ապրումակցում, բայց դրանք բարոյական կատեգորիաներ են, որ թուրքական ցինիզմի դեմ անզոր են: Թուրքիան այդ հարցում Զիմզիմովի նման է խոսում. «Բարաթը բի, փուղը տամ»: Որտե՞ղ է «բարաթը», ո՞վ պիտի գտնի և Թուրքիայի աչքը կոխի: Հերոսը կամ հայ ժողովրդի մեծագույն բարեկամը նա կլինի: Հ.Գ. «Բարաթը» պետք է որ գտնվի Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արխիվներում: 1915թ. մայիսին այդ երեք երկրներն են հուշագիր ստորագրել, որ պատերազմի ավարտին Օսմանյան կայսրության կառավարությունը պետք է որպես պատերազմական հանցագործ կանգնի միջազգային դատարանի առաջ և դատապարտվի: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
