Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները կհանդիպեն Անդրանիկ Քոչարյանի հետ
![]() 235 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ., 20:54 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները վաղը՝ հունվարի 30-ին, կգնան Ազգային ժողով՝ հանդիպելու ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Այս մասին լրագրողները տեղեկացել են ծնողներից։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան՝ հանդիպում պահանջելով Անդրանիկ Քոչարյանի հետ, որից հետո նրանք հանդիպել էին Քոչարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հավաստիացում ստացել, որ առաջիկայում քննարկում կկազմակերպվի և իրենց հուզող հարցերը կուսումնասիրվեն։ Ծնողները պահանջում են, որ բոլոր գերատեսչությունների ղեկավարները ներկա լինեն հանդիպմանը՝ գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը, քննչական կոմիտեի ղեկավարը, առողջապահության նախարարը, և տեղեկացնեն, թե ինչ աշխատանքներ են տարվում գերիների հարցով, ինչպես նաև՝ ԴՆԹ փորձաքնությունների վերաբերյալ տեղեկություն փոխանցեն։ Գերատեսչությունների ղեկավարները ներկա կլինեն հանդիպմանը, թե ոչ, ծնողները դեռևս չգիտեն, բայց փակ հանդիպմանը մասնակցելու է շուրջ 15 ծնող։ Նախատեսվող հանդիպումը, ամենայն հավանականությամբ, վարելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ |
Ղրղզստանում լեռնագնացուհի Նագովիցինային անհետ կորած են ճանաչել
4412:00Սյունիքում ծննդյան տարեդարձի միջոցառումից հետո 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
3811:50«Տավուշցի 111 ուսուցիչ «կտրվել է» կամավոր ատեստավորումից»․ Ոսկան Սարգսյան
3511:30Արգիշտիի փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն
6810:42«Լուսնի ամբողջական խավարում կդիտվի սեպտեմբերի 7-ին»․ Լևոն Ազիզյան
6509:42Մախաչկալա քաղաքից 75 կմ հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Տավուշի մարզում
6608:38Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ (լուսանկար)
5208:12«Թորոսգյուղում գայլերը դարձել են լուրջ վտանգ համայնքի համար». Մհեր Մելքոնյան
7302:12