«Սա դիվերսիա է. Փաշինյանը լեգիտիմացնում է Էրդողանի և Ալիևի մեղադրանքները՝ ուղղված Հայաստանին»․ Լևոն Զուրաբյան
![]() 233 Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ., 00:54 «Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին մեղադրում է Արարատի խուսույթի մեջ և ասում է՝ Արարատի խոսույթը պետք է փոխարինել Արագածի խոսույթով։ Հիմա հարց, իսկ ո՞վ ասաց, որ մեր ազգը պետականության մակարդակով նման խոսույթ ունեցել է․ նման խոսույթ չի եղել»,- «Ֆակտոր»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Մենք երբեք չենք պահանջել Արարատի վերադարձ և երբեք պահանջատիրությունը չի եղել հայոց պետականության արտաքին քաղաքականության օրակարգում․․․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է պաշտոնապես խոսել Սևրի պայմանագրի մասին և ռազմատենչ դիրքորոշում որդեգրել՝ նոր պատերազմներ, նոր տարածքներ․․․ Ու հիմա այդ իշխանությունն ասում է՝ պետք չէ հոխորտալ։ Հոխորտացողները դուք եք եղել»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը՝ հավելելով՝ ստացվում է՝ Փաշինյանը պայքարում է ինքն իր հոխորտանքի դեմ։ «Այս ամեն ինչը հեշտ կլիներ տանելը, եթե այդքան վնասակար չլիներ Հայաստանի համար,- ընդգծեց Զուրաբյանը,- սա դիվերսիա է Հայաստանի նկատմամբ, երբ որ երկրի վարչապետը հայտարարում է, որ մենք պետք է հրաժարվենք Արարատը գրավելու խոսույթից, դրանով ամբողջ աշխարհն ընկալում է, որ ուրեմն նման խոսույթ կա, այսինքն՝ Փաշինյանը դրանով այսօր լեգիտիմացնում է Էրդողանի և Ալիևի մեղադրանքները՝ ողղված Հայաստանին՝ հողերի հավակնություններ ունենալու մեջ»։ ՀԱԿ փոխնախագահը նկատեց՝ բոլոր երկրներում էլ կան էքստրեմիստներ, բայց ոչ ոք դրա համար չի մեղադրում այդ երկրների վերնախավին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
