Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հանդիպի Թրամփին․ «Հրապարակ»
![]() 168 Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-7-ը կայցելի ԱՄՆ, որտեղ կմասնակցի Միջազգային կրոնական ազատության ամենամյա գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին: Գագաթնաժողովն կանցկացվի հինգերորդ անգամ, սակայն դրան գրեթե ոչ մի լուրջ երկրի ղեկավար չի մասնակցելու: Մեր տեղեկություններով, հայկական կողմը նախապես աշխատանքային հանդիպման խնդրանքով է դիմել Սպիտակ տան վարչակազմին, որ Փաշինյանն ԱՄՆ այցի օրերին կարողանա հանդիպել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սակայն որևէ պատասխան մինչ այս պահը դեռ չեն ստացել։ Փաշինյանի խոսնակը, սովորույթի պես, երեկ չպատասխանեց մեր զանգերին, որ ճշտեինք՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Չնայած դրան, իշխանական որոշ շրջանակներ պնդում են, որ հանդիպումն անպայման կայանալու է՝ Սպիտակ տանը, փետրվարի 5-ին: Նշենք, որ Ազգային աղոթքի նախաճաշը հենց այդ օրն է նախատեսվում, եւ հնարավոր է, որ հենց այդ նախաճաշի ժամանակ էլ Փաշինյանը հաջողացնի կանգնել Թրամփի կողքին եւ անգամ լուսանկարվել: Հիմա նրա դիրքերը շատ խախուտ են՝ դրսի աջակցությունն անչափ կարևոր է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
