Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Շուտով կասեն՝ «եթե ձեր տնտեսությունը վարի գնա, Թուրքիան կգնի ձեր պարտատոմսերը»». Անի Սամսոնյան

«Շուտով կասեն՝ «եթե ձեր տնտեսությունը վարի գնա, Թուրքիան կգնի ձեր պարտատոմսերը»». Անի Սամսոնյան
157
Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ., 13:12

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ շուտով կլինեն նաև այսպիսի հայտարարություններ.
Եթե ռուսները սանկցիաներ կիրառեն և փակեն Հարավ-Կովկասյան երկաթգիծը, ապա թուրքերը կգան օգնության և մեզ համար կբացեն նաև Կարսի երկաթուղին:
Եթե ռուսները սանկցիաներ կիրառեն և դադարեցնեն ատոմակայանի շահագործումը, մենք այն կտանք թուրքերին, թուրքերը դա կփակեն վերջապես, և Հայաստանը այդ ռսաստրկական գլխացավանքից կպրծնի:
Եթե ռուսները ձեզ համար փակեն ԵԱՏՄ շուկան, Թուրքիան ձեզ համար կբացի իր մեգահզոր շուկաները:
Եթե ռուսները կտրեն ձեր լույսը, Թուրքիան ձեզ լույս կտա:
Եթե ռուսները չշահագործեն ձեր հանքերը, Թուրքիան կգնի բոլոր բաժնեմասերը:
Եվ ընդհանրապես, եթե ձեր տնտեսությունը մի գիշերում վարի գնա, Թուրքիան կգնի ձեր պարտատոմսերը և ձեզ պարտքով փող կտա:
Եթե հանեք Գյումրիի ռազմաբազան, Թուրքիան կմիջնորդի ԱՄՆ-ին, որ ՆԱՏՕ բազաները տեղափոխեն Շիրակ:
Եթե հաջորդ անգամ Թուրքիայից Հայաստան դեսանտներ իջեցվեն, մեդիային և իշխանությանը առաջարկում եմ միանգամից այդ դեսանտին հարցնել՝ ինչքանով կարանք 29800 կմ քառակուսի տարածքով հողակտորը ծախենք Թուրքիային»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան