«Սա կեղտոտ, ծրագրված շոու էր՝ կազմակերպված Բաքվի ռեժիմի կողմից»․ Փույա Հոսսեինի

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս անպարկեշտ և էժան ներկայացումը դատապարտելի է։ Դու ️վերցնում ես այս գումարը և տալիս մի քանի իրանական ազերիներ, որպեսզի նրանք գնան Երևանի կենտրոն, հարբեն, պարեն և «Ղարաբաղ» երգը թուրքերեն երգեն այնպես, որ գրավեն ուշադրություն, մարդիկ նկարեն նրանց և տարածեն սոցիալական ցանցերում։ Արդյունքում վիրավորվում են հայ ժողովրդի զգացմունքները, և երբ պարզվի, որ նրանք Իրանի քաղաքացիներ են և եկել են Իրանից, հակաիրանական տրամադրությունները հայ հասարակությունում ուժեղանան։
(Հավանական սցենար)
Ես խստորեն դատապարտում եմ ցանկացած փորձ և դավադրություն, որը վնաս է հասցնում երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Իրանի և Հայաստանի, և երկու եղբայրական ժողովուրդների հարաբերություններին։ Ես կոչ եմ անում Իրանի և Հայաստանի անվտանգության մարմիններին համատեղ գործակցել և լուրջ քայլեր ձեռնարկել նման դավադրությունների դեմ։
Ակնհայտ է, որ սա կեղտոտ, ծրագրված շոու էր՝ կազմակերպված Բաքվի ռեժիմի քարոզչամեքենայի կողմից։
Բոլորի պարտքն է չտրվել Բաքվի ռեժիմի մանիպուլյացիաներին։
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ Իրանն,
Կեցցե Արցախի հերոս ժողովուրդը,
Կեցցեն մեր երկու եղբայրական ժողովուրդները»։

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
9903:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
114Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
132Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
126Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
118Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
110Երեկ, 21:12
Ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի
128Երեկ, 20:12
ՔՏՀԱՏՄ պաշտոնյաները, կաշառքի դիմաց, «չեն նկատել» խախտումները. գլխավոր մասնագետը կալանավորվել է (տեսանյութ)
114Երեկ, 19:30