«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն աշխատակիցների գործադուլը համարում է ոչ իրավաչափ

Ինչպես հայտնել էինք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մի քանի հարյուր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել․ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը՝ վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել ընկերությունում աշխատանքային գործընթացը:
«ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։
Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։
Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի:
Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի»:

Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորվել է Դավիթ Համբարձումյանի եղբայրը
322:42
«Վտանգ, որը չի շրջանցում մեզնից ոչ մեկին». Դավիթ Դավթյան (տեսանյութ)
5021:42
F-16 է կործանվել Գերմանիայի ամերիկյան ավիաբազայի մոտակայքում
11421:19
Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ահազանգին
9021:00
Էրդողանը հայտարարել է իր աջակցության մասին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին
12320:54
ԱՄՆ-ն, Գրենլանդիան և Դանիան ստորագրեցին կղզու անվտանգության կառավարման վերաբերյալ համաձայնագիր
13020:36
ՄԱԿ-ի ամբիոնից Թրամփը կրկին պարծեցել է, որ լուծել է 8 պատերազմ և շուտով կլուծի ռուս-ուկրաինականը
9520:00
«Դադարեցնել պատերազմը». Թրամփի կոչը Պուտինին
11419:42