«Թրամփ-Պուտին բանակցություններն առանց Ուկրաինայի վտանգավոր են». Զելենսկի
![]() 203 Կիրակի, 02 փետրվարի, 2025 թ., 20:18 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ՝ առանց Կիևի մասնակցության, վտանգավոր են բոլորի համար։ «Նրանք կարող են ունենալ իրենց սեփական հարաբերությունները, բայց Ուկրաինայի հարցում առանց մեզ խոսելը վտանգավոր է բոլորի համար»,- ասել է Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում. փոխանցում է DW-ն։ Նրա խոսքով՝ նախ պետք է կայանա իր հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և միայն դրանից հետո հնարավոր կլինի ներգրավել Ռուսաստանին։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ իր վարչակազմը արդեն քննարկումներ է վարում Մոսկվայի հետ, սակայն չի մանրամասնել՝ ովքեր են մասնակցում այդ քննարկումներին։ Զելենսկին ընդգծել է, որ իր թիմը կապի մեջ է Թրամփի շրջապատի հետ ընդհանուր մակարդակում, իսկ մոտ ապագայում սպասվում են անձնական հանդիպումներ՝ մանրամասների քննարկման համար։ Միևնույն ժամանակ, նախատեսվում էր, որ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հունվարին այցելի Կիև, սակայն այցը հետաձգվել է իրավական պատճառներով։
Աղբյուրը` Associated Press |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
