«Հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ ուժեր փորձում են լարվածություն ներմուծել դրսից». ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
![]() 202 Երեքշաբթի, 04 փետրվարի, 2025 թ., 21:54 Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խնդիրներով և տեսակետների հնարավոր տարբերությամբ հանդերձ՝ երկու կողմերն էլ ըմբռնում են այդ հարաբերությունների կարևորությունը: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ճգնաժամը միշտ և՛ խնդիր է, և՛, միևնույն ժամանակ՝ հնարավորություն։ Այն, հավանաբար, մեր հարաբերությունները հասունության նոր մակարդակի բերելու առումով նոր հնարավորություններ է ստեղծում, որն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները և խնդիրները»,- նշել է դիվանագետը։ Կոպիրկինն այս համոզմանը հանգել է նաև հիմնվելով այն հանդիպումների վրա, որոնք բարձր մակարդակով տեղի էին ունենում ղեկավարների և արտգործնախարարների միջև։ Իհարկե, Ռուսաստանը չի կարող մտահոգություն չհայտնել արտաքին ուժերի կողմից լրացուցիչ լարվածություն առաջացնելու փորձերի վերաբերյալ։ Եվ այդ ուժերն իրականում չեն էլ թաքցնում սեփական աշխարհաքաղաքական մղումները, այն է՝ երկկողմ կապերի, համագործակցության խզումը։ Կոպիրկինը ընդգծել է, որ ամերիկյան նախկին վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս խոսել են այդ մասին։ Դիվանագետի կարծիքով՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հավակնել, որ երկկողմ հարաբերությունները լինեն ինչ-որ ստերիլ մթնոլորտում, որի վրա արտաքին միջավայրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Բայց կա ընկալում՝ չեզոքացնելու այն նպատակադրված լարվածությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ ուժեր փորձում են ներմուծել դրսից»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Հարավային Կովկասում պատերազմի նախադրյալներ չկան, ուզում եք՝ ձեզ «ճղեք»»․ Կարեն Ադոնց
51Երեկ, 23:48
Սանկտ Պետերբուրգում ինտերնետ մատակարարը տուգանվել է YouTube անվճար մուտք թույլատրելու համար
80Երեկ, 23:47
ՑԱՀԱԼ-ը հարվածել է Իրանի պայթուցիկ նյութերի արտադրության կենտրոնական օբյեկտին
133Երեկ, 23:28
Լարվածություն Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում Իրան-Իսրայել հակամարտության պատճառով
155Երեկ, 23:10
Պատերազմի սկզբից ի վեր օրական միջինում 87 երեխա է վիրավորվում կամ զոհվում. ՅՈՒՆԻՍԵՖ
102Երեկ, 23:10
«Ռուսաստանը և Ուկրաինան մոտենում են համաձայնության». Թրամփ
114Երեկ, 22:54
«Հայաստանն ունի բացառիկ հնարավորություններ՝ աշխարհին իր համերով ներկայանալու համար». Դավիթ Դավթյան
133Երեկ, 22:24
«ՀՀ շահը սպասարկողը չի կարող զբաղվել ադրբեջանական զավթողական թեզերի պրոպագանդայով»․ Տաթևիկ Հայրապետյան
158Երեկ, 21:54
