«Կուլիսներում պաշտոնյաներն ասում են, որ Վրաստան-Հայաստան միջպետական ճանապարհի հետ կապված ևս չլուծված խնդիր կա»․ Գառնիկ Դանիելյան
![]() 211 Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2025 թ., 22:54 «Մենք ոչ թե սահմանազատման դեմ ենք պայքարել, այլ սահմանազատման և սահմանագծման ապօրինի գործընթացների դեմ»,- այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ Կիրանցում տեղի է ունեցել միակողմանի զիջում, հայրենահանձնում։ «Կիրանցում կադաստրի վկայականներ ունեցող քաղաքացիների այդ վկայականները չեղյալ են ճանաչվել, կադաստրային քարտեզ է փոխվել, որի հետևանքով ՀՀ-ից հանձնում է կատարվել Ադրբեջանին։ Դատախազությունը գործեր է հարուցել, բայց որևէ կերպ առաջ չեն գնում։ Այդ ո՞նց եղավ, որ մարդկանց գույքը վերցրեցին և մի թուղթ տվեցին, որտեղ գրված է՝ դուք պետք է հրաժարվեք գույքային և այլ իրավունքներից»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ Դանիելյանը հավելեց՝ մի կարևոր նյուանս կա․ «Որ ասում են՝ սահման ենք ստացել Կիրանց-Ոսկեպար հատվածում, դա սուտ է։ Ես հարց եմ տվել Մհեր Գրիգորյանին, թե ճանապարհի այն հատվածներում, որտեղ Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին է, այդտեղից էլի տարածքային հանձնում լինելո՞ւ է, թե՞ չի լինելու։ Ֆիքսենք, որ այս առումով էլ իշխանությունները խաբել են ժողովրդին, ու հիմա էլ, որ սահմանազատում լինի, երաշխավորված չէ Վրաստան-Հայաստան միջպետական ճանապարհը, ի դեպ կուլիսների հետևում շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ասում են, որ այո, այդտեղ շատ կարևոր խնդիր կա, և այդ խնդիրը լուծված չէ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
