Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Առանց ուժային բալանսի վերականգնման հնարավոր չէ անգամ միջնաժամկետ խաղաղություն». Արա Պողոսյան

«Առանց ուժային բալանսի վերականգնման հնարավոր չէ անգամ միջնաժամկետ խաղաղություն». Արա Պողոսյան
91
Այսօր, 11:12

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի բան ակնհայտ է՝ 2020 թվականից հետո Ադրբեջանը վերածվել է ծավալապաշտական տոտալիտարիզմի ռեգիոնալ կենտրոնի։
Դա նշանակում է, որ անգամ ցանկացած փաստաթղթերի ստորագրումը չի կարող անգամ 1%-ի երաշխիք տալ, որ վաղը Ադրբեջանը չի հարվածելու, Հայաստանի ներսում ահաբեկչություններ չի հրահրելու, Հայաստանի առանց այն էլ մաշված տարածքը չի´ օկուպացնելու։
Սրան կա´ իհարկե պատասխան, բայց այդ պատասխանը պահանջում է աշխատանք՝
1. հասարակության համախմբում և ներքին կոնսենսուսի ձևավորում արտաքին և ներքին ամենազգայուն հարցերի վերաբերյալ,
2. Բանակի հեղափոխական բայց չափազանց նրբանկատ ռեֆորմներ,
3. Տնտեսական վերափոխումներ, որոնք հայկական տնտեսությունը կադապտացնեն տարածաշրջանային և գլոբալ պահանջներին,
4. Կրթության և գիտության ադապտացում այն ազգային նպատակներին, որոնց շուրջ կձևավորվեն հասարակական կոնսենսուս,
5. Սփյուռքը որպես միջազգային հարաբերությունների նոր իրավա-քաղաքական սուբյեկտի կերպափոխում՝ հաշվի առնելով ներհայկական ազգային ռազմավարական նպատակները։
Ինչո՞ւ է ծայրահեղ կարևոր տարածաշրջանում ուժային բալանսի վերականգնումը.
Առանց այդ բալանսի վերականգնման հնարավոր չէ անգամ միջնաժամկետ խաղաղություն։ Եթե այսօր անգամ Ադրբեջանը չի ներկայացնում պետական իրական մոտեցումը, Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները, ապա վստահ եղեք, որ դա անելու է հենց այն պահին, երբ կլինեն իր համար բարենպաստ արտաքին պայմաններ։
Ու բնավ կարևոր չէ, թե ինչ միջազգային պայմանագրեր ու կոնվենցիաներ կմեջբերեն, որոնք իբր կսահմանափակեն Ադրբեջանի ախորժակը։ Չկա նման անգամ չնչին հնարավորություն։ Միակ սահմանափակող և խաղաղություն հաստատող հանգամանքը եղել է, կա ու կմնա ուժի գործոնը...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան