«Կոռուպցիայի դեմ կարգախոսով իշխանության եկան, իրենք են թաթախված կոռուպցիայի մեջ»․ Ոսկան Սարգսյան
![]() 149 Շաբաթ, 08 փետրվարի, 2025 թ., 15:12 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հունվարի 27-ին 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ, սեղմված բնական գազի ձեռքբերման համար։ Աշոտ Միրզոյանի գազալցակայանում Վաղարշապատի համայնքապետարանի կարիքների համար պետք է կատարվեն լիցքավորումներ։ Միրզոյանը գազալցակայանը հիմնել է 2020 թվականին։ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը շուկայականից զգալի ցածր գներով հող է ծախել իր եղբորը ու արդարացել՝ չգիտեր, որ գնորդն իր եղբայր Սասունն է։ Իջևանում, Աղստև գետի ափերին վեր են հառնում Նիկոլ Փաշինյանի ընկերների կառույցները, ու բոլորը իրենց հալալ քրտինքով են սարքվել։ Հեծանիվ քշելով Երևանից Իջևան գնացող Նիկոլ Փաշինյանն էլ չի տեսնում դրանք։ Կոռուպցիայի դեմ կարգախոսով իշխանության եկան, իրենք են թաթախված կոռուպցիայի մեջ, դարձել են բիրդան աղաներ։ Իրենց լավ ապրելու համար ուրիշների հազարավոր տղաներին տարան-զոհեցին»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Օրենքով արգելված ոչ մի բան չի հայտնաբերվել ՀԷՑ-ում»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
7112:54«Գրադացիան ամբողջացավ՝ Շիշ բռնող, Շիշ նետող, Շշարգել». Վահագն Սարոյան (տեսանյութ)
11212:30«ՀայաՔվե»-ի ակցիան՝ Գլխավոր դատախազության դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10112:18«Կարևոր է՝ բոլորիս ուշադրությունը սևեռել Մայր Աթոռի վրա». Քրիստինե Վարդանյան
11011:48«Չեմ հրում, ընդամենը ձեռքս եմ ազատում». Հակոբ Արշակյան
13411:36Ինչպես է Հակոբ Արշակյանը հրում հղի կնոջը (տեսանյութ)
14811:30«Հավաքից հետո ագրեսիան ավելացել է․ կարծում եմ՝ ձերբակալության որոշում կլինի»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
14511:18«Լուրջ խնդիրներ կլինեն, եթե ՀԷՑ-ի գլխամասը չաշխատի»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
11110:54