Ստեփանավանում հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են. «ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել է շտաբի կազմը:
Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Օպերատիվ աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: Մեկ անձ զոհվել է:
Ներկա պահին տարհանված քաղաքացիներն ապահովված են կեցության վայրերով։ 29 քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13-ը՝ հարազատների բնակարաններում:
Տարհանված քաղաքացիներից 6֊ը անչափահաս երեխաներ են։
Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ անհրաժեշտության՝ նաև դեղորայքով»:

«Ասում է՝ ինչո՞ւ ստեղծեմ, ԱԱԾ-ին կհանձնարարեմ կուլակաթափ կանի, ամեն ինչ կունենամ»․ Սոֆյա Հովսեփյան
6501:06
«Եթե չլինեին քաղաքական հարցերը, այդ կենդանիներին չէին էլ հիշի»․ Օվսաննա Հովսեփյան
6900:42
Հունգարական պետական հեռարձակողը ներողություն է խնդրում Օրբանի օրոք իր խմբագրական քաղաքականության համար ու դադարեցնում աշխատանքը
18100:05
Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է սպառողների անվտանգությունն ապահովելու նպատակով (տեսանյութ)
74Երեկ, 23:48
«Հենց սկզբից են ասել, որ քաղբանտարկյալներ ենք դարձնելու». Արսեն Բաբայան
69Երեկ, 23:06
«Սա կոտորած է, և այն պետք է դադարեցվի». Թրամփը՝ Ուկրաինայում պատերազմի մասին
120Երեկ, 22:37
Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձ կալանավորել է, մեկն էլ՝ ձերբակալվել
69Երեկ, 22:00
Հրապարակվել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը
76Երեկ, 21:36