«Թուրքերի հետ էլ կարելի է լինել բարիդրացիական»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Երևան տրիբուն»-ի եթերում խոսելով մահմեդականների նկատմամբ հանդուրժողականության մասին, նշեց, որ իսլամական երկրներում հայ եկեղեցիները սքանչելի հարաբերություններ ունեն իսլամիստ հարևանների և իշխանությունների հետ։
«Թուրքական գործոնը չպետք է իսլամական գործոն համարել, մեզ ցեղասպանության չի ենթարկել իսլամական հավաքականությունը․․․ Ցեղսպանությունը երբեք պետք չէ կապել իսլամի հետ։ Հայ եկեղեցին միշտ ունեցել է այդ իմաստնությունը՝ հասկանալու, որ Ցեղասպանությունը կապ չունի իսլամի հետ, թեև դա կրոնական ենթատեքստ ունեցել է՝ կրոնական պահանջ է եղել՝ իսլամացի՛ր, կփրկվես, բայց երբեք հայ եկեղեցին չի ընդունել որպես կրոնական ցեղասպանություն, դա եղել է էթնիկ ցեղասպանություն, դա թուրքական գործոն է ոչ թե իսլամական․․․ Իսլամիստ ժողովուրդները մեղավոր չեն թուրքի գործած ոճիրի համար։ Հետևաբար, այո, իսլամ ժողովուրդների հետ պետք է լինել բարիդրացիական։
Վաղը, մյուս օրը, եթե Թուրքիան վերանայի իր ընթացքը, թուրքերի հետ էլ կարելի է լինել բարիդրացիական։ Էդ ո՞վ է ասում, որ մենք հավերժ թշնամի ենք, հավերժ թշնամի կարգավիճակում լինեինք, հայ եկեղեցիները կփակեին Թուրքիայում»,- ընդգծեց Աջապահյանը։

«Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդներ». Արա Պողոսյան
3220:12
Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և բանակի շտաբի պետի միջև սուր տարաձայնություններ են առաջացել
5319:30
Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելու (տեսանյութ)
14219:00
COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար
5318:42
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
6118:36
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացրեց Մամիկոն Ասլանյանին (տեսանյութ)
6918:18
«Ագրեսիայի հետևանքներն ամեն օր տեսնում ենք կյանքի տարբեր շերտերում». Վահե Հովհաննիսյան
6617:12
«Երթևեկությունն ուղղակի խայտառակություն է»․ Վարդան Ոսկանյան
7517:00