Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Արարատի մարզպետի հայրը` նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանն «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներին ասել է` հերիք է Տիգրանաշեն ասեք, գինը բարձրացնեք

Արարատի մարզպետի հայրը` նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանն «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներին ասել է` հերիք է Տիգրանաշեն ասեք, գինը բարձրացնեք
40
Այսօր, 20:30

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը տեսաուղերձում պատմում է, թե ինչպես են Տիգրանաշենում խոչընդոտ մանկական խաղահրապարակի վերանորոգման աշխատանքներին, որոնց իրականացման համար «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգևատրման ֆոնդն են հատկացրել։

Վարդանյանի պատմելով՝ երեկ, երբ խաղահրապարակում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում, ոստիկանության աշխատակիցները ժամանել են և պահանջել դադարեցնել դրանք՝ մինչև համայնքապետարանի ներկայացուցիչների ժամանումը։ Այնուհետև հանդիպում է տեղի ունեցել համայնքի երկու փոխհամայնքապետերի հետ։

Այսօր նա հանդիպել է համայնքապետ Ասլան Հովհաննիսյանի հետ, որ աել է՝ գնա և հենց հիմա ապամոնտաժիր նոր խաղերը, հին խաղերը տեղադրիր, հետո կգաս՝ կխոսենք: Վադանյանի խոսքով՝ խաղահրապարակի վերանորոգման աշխատանքների թույլտվություն ստանալու համար իրենք համայնքապետարան դիմել են շուրջ մեկ ամիս առաջ, սակայն մինչ օրս հստակ պատասխան չեն ստացել։ Դեռ ավելին՝ համայնքապետ Ասլան Հովհաննիսյանն ասել է, որ պատրաստվում է դատի տալ իրեն։

«Երբ այսօր հասանք Տիգրանաշեն, մի քանի րոպե անց մեզ մոտեցավ մի մեքենա, որի վարորդը հարցրեց՝ ով ենք։ Երբ ես էլ հարցրի, թե ինքն ով է, պատասխանեց՝ «Կարևոր չէ»։ Իհարկե, ճանաչեցի այդ մարդուն․ նա նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հայրն էր։ Նա ինձ ասաց. «Հերիք է՝ Տիգրանաշեն ասեք, գինը բարձրացնեք»։ Երբ հարցրի, թե ինչի գինն ենք բարձրացնում, նա պատասխանեց. «Քյարքիի՛։ Քյարքի է, Տիգրանաշեն չէ»»,- հավելեց Վարդանյանը։

Արարատի մարզպետի հայրը` նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանն «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներին ասել է` հերիք է Տիգրանաշեն ասեք, գինը բարձրացնեք