Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդներ». Արա Պողոսյան

«Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդներ». Արա Պողոսյան
55
Այսօր, 20:12

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վախը բնական բան է, և հատուկ է բոլոր բանական մարդկանց։ Բայց անասնական վախը մի սարսափելի բան է, որը մարդուն դարձնում է ստորագույն էակ։ Անասնական վախը մարդու մեջ սպանում է Աստծուն, և Աստծո փոխարեն նա նմանվում է իր ղեկավարին, ումից վախենում է։ Նա նմանվում է իրեն պաշտոնի նշանակողին ու սարսափում է կորցնել այդ դիրքը, նա նմանվում է այն թուրքին, ումից նա սարսափում է։ Նա աստիճանաբար ձևափոխվում է դեպի նսեմը, դեպի սողացողը, դեպի մահը...
Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների...
Անասնական վախը ... անասնական վախն էր նաև, որ բնազդացած, մարդկանց ստիպեց մոռանալ իրենց հերոսին... Հավանաբար իրենց տատին, պապին թշնամու սրից փրկողին...
Անասնական վախը մի սարսափելի բան է»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան