Երկուշաբթի, 10 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Մի օր էլ այցելեք սովորական պոլիկլինիկա, և երկրի պատկերը ակնառու կլինի»․ Անուշ Պողոսյան

«Մի օր էլ այցելեք սովորական պոլիկլինիկա, և երկրի պատկերը ակնառու կլինի»․ Անուշ Պողոսյան
191
Երեկ, 10:12

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում պատմել է, թե ինչպես է ցանկացել ավտոբուսով իր կեցավայր գնալու համար տրանսպորտային տոմս գնել, սակայն կայքում բարդությունների բախվելով՝ նյարդայնացել է։
Նիկոլ Փաշինյան բա բնակիչները քարի՞ց են։
Փորձեք մի օր բժշկական սպասարկում ստանալ ոչ թէ Ձեր հարևան բժշկական կենտրոնում, որտեղ Ձեզ անձաբ ուղեկցում է սեփականատերը և Ձեր այցից առաջ փակում են դռները, որ բնակիչները այդ բաժանմունքներում չլինեն, այլ այցելեք սովորական պոլիկլինիկա, որտեղ հերթերը հասնում են տասնյակների, մարդիկ վիրուսներով վարակվում են հենց պոլիկլինիկայի հերթերի մեջ, հետո գնում են դեղատուն ու բախվում էլեկտրոնային դեղատոմսի մղձավանջին։ Դրանից հետո մտեք որևէ անձնագրային բաժին ու երկրի պատկերը Ձեզ համար կլինի ակնառու։
Հ․Գ․ Եթե որոշեք անցնել այս ճանապարհը, նախօրոք գնացեք Ձեր հարևան բժշկական կենտրոն, որպեսզի նյարդաբանը նշանակի հանգստացնող դեղեր, քանի որ նյարդային բջիջները չեն վերականգնվում․․․․․․

Աղբյուրը`   Անուշ Պողոսյան