«Տնտեսական կոլապսն անխուսափելի է». Վարդան Օսկանյան
![]() 156 Երեկ, 19:12 ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի սկզբում հիշեցրեց՝ ուր էինք և ուր ենք այսօր: «Մինչև 2008 թվականը՝ իմ նախարարության 10 տարիների ընթացքը (1998-2008) եղել են Հայաստանի վերելքի ժամանակները: Սա ոչ ոք չի կարող հերքել: Ղարաբաղն իր հարակից տարածքներով եղել են փաստացի անկախ, ՀՀ-ի սահմաններն՝ անխոցելի, Մեղրին եղել է իր տեղում, ունեցել ենք հուսալի դաշնակիցներ՝ արևմուտքում և արևելքում, Հայաստանն իր տեղն ու դերն է ունեցել տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մեջ: ՌԴ-ի հետ ունեցել ենք հուսալի դաշնակցային հարաբերություն, Իրանի հետ կառուցել ենք գազամուղ, Վրաստանի հետ խորացրել ենք համագործակցությունը, ԱՄՆ-ի հետ կնքել ենք և մինչև մեր իշխանության ավարտն իրականացրել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը: Թուրքիայի հետ ունեցել ենք երկխոսություն, Ադրբեջանի հետ՝ դինամիկ բանակցային գործընթաց: Դարձել ենք Եվրոպայի խորհրդի անդամ, խորացրել ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ, Հայաստանում իրականացրել ենք ՆԱՏՕ-ի զորավարժություններ: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները եղել են իրենց բարձունքի վրա, Քըրք Քըրքորյանը իրականացրել է 300 միլիոն դոլարի ծրագրեր, Գաֆէսճեանը կառուցել է Կասկադը, Էռնեկյանը՝ օդանավակայանը: Տնտեսությունը 6 տարի շարունակ ունեցել է երկնիշ տնտեսական աճ, եղել են հսկայական արտաքին ներդրումներ: Արտագաղթն իջել է զրոյի՝ բառացիորեն: 2006-ին բալանսը մեկնումների և ժամանումների միջև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դրական էր: Իսկ այսօրվա իշխանությունը ժողովդրի գլխին բերել է պատերազմ, կրել ենք նվաստացուցիչ, ծանր, հազարավոր զոհերով պարտություն, կորցրել ենք Արցախը, Ադրբեջանը մխրճվել է ՀՀ-ի տարածք, չունենք ոչ մի հուսալի բարեկամ կամ դաշնակից, ոչ մի երկիր Հայաստանին լուրջ չի վերաբերում: Տնտեսական ժամանակավոր ակտիվությունը կարճաժամկետ հետևանք էր ռուս-ուկրաինական պատերազմի: Չունենք ոչ մի արտաքին ներդրում, և տնտեսական քաղաքականություն. սա անխուսափելիորեն բերելու է տնտեսական կոլապսի: Սփյուռքի հետ ունենք նվազագույն հարաբերություններ: Ներսում հասարակությունը երբևէ այսքան պառակտված չի եղել, իշխանությունների հանդեպ այսքան արհամարհանք չի եղել»,- արձանագրեց դիվանագետը: |
Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ուսումնական թռիչքներ են իրականացրել
9718:55ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության օրինագիծը ներառվել է ԱԺ-ի հերթական նիստերի օրակարգում
5018:42«Նիկոլական լրատվամիջոց կոչվածը լավ գիտի իր անգրագետ ընթերցողին». Գագիկ Համբարյան (լուսանկար)
8618:24Ինչպես ձեռք բերել նույնականացում բջջային հեռախոսի միջոցով (տեսանյութ)
6418:18«Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը». «ՀայաՔվե»
6917:48«Դադարեցրեք փաստաբանների նկատմամբ հարկային տեռորը»․ ակցիա
9016:06«Բարձրաձայնվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հրամայականը». Մայր Աթոռ
15915:42«Ավինյանին կանչում ենք այստեղ»․ Հաղթանակ թաղամասի բնակիչ
12415:18