«ԱՄՆ-ի Պետդեպի հրապարակած փաստաթղթերը հերքեցին թեզը, թե Մեղրին տալու միտքը եղել է Քոչարյանինը». Վարդան Օսկանյան
![]() 160 Երեկ, 20:06 ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ վերջերս ԱՄՆ Պետդեպի հրապարակած փաստաթղթերին և պնդեց, որ դրանք ջախջախել են այն կեղծ թեզը, որ Արցախի դիմաց Մեղրին տալու միտքը եղել է Քոչարյանինը, դա եղել է Հեյդար Ալիևի առաջարկը, որի անմիջական վկաներից մեկը եղել է ինքը: «Երբ Քոչարյանը Ժնևում ինձ ու Վազգեն Սարգսյանին ասաց, որ հայր Ալիևը նման առաջարկ է արել, մենք միանգամից ֆիքսեցինք, որ նա պատրաստ է հրաժարվել Արցախից: Մենք գիտեինք, որ Մեղրին տվող չկա, բայց մենք կարող ենք օգտվել Ալիևի՝ Արցախը զիջելու պատրաստակամությունից: Հենց դա էլ հաջողությամբ արեցինք 1.5 տարի բանակցելու արդյունքում Քիվեսթում, այնտեղ արձանագրվեց, որ Արցախը Լաչինով տրվում է Հայաստանին, իսկ Ադրբեջանը Արաքսի ափով՝ վերգետնյա էստակադայով կապ է ունենալու Նախիջևանի հետ: Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը և ես առնվազն պետք է լինեինք դիվանագիտական անմեղսունակներ, որ արհամարհեինք Ալիևի՝ Արցախը զիջելու ցանկությունը և աղբաման նետեինք թեկուզ և բանավոր նրա առաջարկությունը, ինչպես որ Փաշինյանը, դիվանագիտական անմեղսունակություն ցուցաբերելով, 2018 թվականին աղբաման նետեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկած Մադրիդյան փաստաթուղթը, որի առանցքային ձեռքբերումը հենց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն էր: ...Ժամանակն է՝ Մեղրիի թեման շահարկողներն առնվազն լռեն, քանի որ այդ թեման շահարկելով՝ Մեղրին կամ Սյունիքի մի հատվածը կորցնելու վտանգը առավել իրական է դառնում: Պետդեպի փաստաթղթերի առավել կիրառական հանգամանքն այն է, որ դրանք էապես ուժեղացնում են ՀՀ-ի բանակցային դիրքերը՝ Ադրբեջանին որևէ տարածք, միջանցք կամ նույնիսկ ճանապարհ տրամադրելու հարցում: Ադրբեջանը պատրաստ էր Արցախը փոխանակել Նախիջևանի հետ կապով, Փաշինյանը արդեն Արցախը հանձնել է Ադրբեջանին, և Ադրբեջանը արդեն բանակցային խաղաքարտ չունի միջանցք կամ նույնիսկ ճանապարհ պահանջելու: Խնդիրն այն է, որ դիվանագիտական կարողություններ չունեցող Հայաստանը միջազգային 0-ական գործոն դարձրած Փաշինյանը չկարողացավ նույնիսկ դա ձևակերպել և բանակցել: Հասկանո՞ւմ եք իրավիճակի աբսուրդը և վտանգը, մենք այսօր ունենք մի իշխանություն, որն արդեն տվել է Արցախը, կարող է տալ Սյունիքից մի հատված, կոպիտ ասած վերջում լինելու է և՛, և՛»,- ասաց նա: |
Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ուսումնական թռիչքներ են իրականացրել
9718:55ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության օրինագիծը ներառվել է ԱԺ-ի հերթական նիստերի օրակարգում
5018:42«Նիկոլական լրատվամիջոց կոչվածը լավ գիտի իր անգրագետ ընթերցողին». Գագիկ Համբարյան (լուսանկար)
8618:24Ինչպես ձեռք բերել նույնականացում բջջային հեռախոսի միջոցով (տեսանյութ)
6418:18«Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը». «ՀայաՔվե»
6917:48«Դադարեցրեք փաստաբանների նկատմամբ հարկային տեռորը»․ ակցիա
9016:06«Բարձրաձայնվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հրամայականը». Մայր Աթոռ
15915:42«Ավինյանին կանչում ենք այստեղ»․ Հաղթանակ թաղամասի բնակիչ
12415:18