Երկուշաբթի, 10 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Տիկնայք և պարոնայք իշխանականներ, ամպերից իջեք, շրջեք քաղաքում». Սոնա Աղեկյան

«Տիկնայք և պարոնայք իշխանականներ, ամպերից իջեք, շրջեք քաղաքում». Սոնա Աղեկյան
179
Երեկ, 22:48

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊԿ-ն հերթական անգամ ստում է. այս անգամ Ավագանու խմբակցության ղեկավարի բերանով, ասելով, թե շատ է հանդիպում կարծիքների, որ բոլորի համար ուղեվարձը դարձնեն 150 դրամ։ Սա լկտի սուտ է։ Ամեն րոպե շփվելով քաղաքացիների հետ ու զրուցելով նորից եմ կրկնում. տիկնա'յք և պարոնա'յք իշխանականներ, ամպերից իջեք, շրջեք քաղաքում, անկեղծ, առանց տեսախցիկների զրուցեք ու տեսեք, թե 37 հազար թոշակ ստացող պապիկն ի՞նչ է ասում ձեզ, ուսանողը, ում ծնողները հազիվ ուսման վարձ են հասցնում վճարել, ի՞նչ կարծիք ունի թանկացման մասին, ու հավելեմ, եթե համարձակվեք նստեք տրոլեյբուս ու զրուցեք այն կիսասոված տատիկ-պապիկների հետ, ումից 50-ի փոխարեն 150 դրամ եք պահանջում վճարել իրենց աղքատիկ կենսաթոշակներից, խոսեք ձեր բերած թանկացումներից։
Անկեղծ ասեմ, էս ամենը փորձեք առանց թիկնապահների»:

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան