«Բաքուն ծրագրում է գրոհ Հայաստանի տնտեսության, և մասնավորապես, Սյունիքի դեմ». Հակոբ Բադալյան
215 Երեկ, 23:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանում Cop29-ի անցկացման օրերին բազմիցս անդրադարձել եմ թեմային, որ Բաքուն ծրագրում է շատ հետեւողական եւ մեթոդական գրոհ Հայաստանի տնտեսության, եւ մասնավորապես Սյունիքի դեմ: Մենք կենտրոնացած ենք միայն հնարավոր ռազմական սադրանքների վրա, բայց Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ, ըստ էության գործում են շատ ավելի հասուն մարտավարությամբ եւ մեթոդաբանությամբ: Նրանք հիանալի յուրացրել են ժամանակակից աշխարհում դիմակայությունների հիբրիդային բնույթը եւ տիրապետում են դրանց: Նրանք մի կողմից արդյունավետ պայմանավորվածությունների են գալիս գործնականում բոլոր ուղղություններով ներդրումային ներուժ պարունակող կապիտալի շրջանակների հետ, մյուս կողմից ըստ էության թիրախավորում են Հայաստանի ներդրումային վարկը՝ հնարավոր բոլոր միջոցներով: Ժամանակակից աշխարհում տեխնիկայի եւ տեխնոլոգիայի հարց է այդ հիբրիդային պատերազմներում շարքային քաղաքացիներին իրենց խնդիրներով ու հույզերով օգտագործելը: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Զանգեզուրի կոմբինատի շուրջ, ավելի ու ավելի է թողնում Հայաստանի հանդեպ հիբրիդային գրոհի տպավորություն, որում օգտագործվում են գործարանի հարյուրավոր աշխատակիցների անկեղծ մղումներ ու հույզեր: Հայաստանը պարապուրդի ամեն օրվա հետ կորցնում է հարյուր միլիոն դրամ, ձեռնարկությունը՝ մոտ 400 միլիոն: Սա հրապարակված թիվ է: Հիմա պատկերացնենք, Հայաստանն այս մեկ շաբաթվա ընթացքում կորցրած գրեթե 700 միլիոն դրամով որքա՞ն կարեւոր գործեր կարող էր անել հենց Սյունիքում: Գործարանն իր օրեկան 400 միլիոն դոլարի պարագայում, եթե չկորցնի պարապուրդի ընթացքում, որքան ծրագրեր կարող էր օժանդակել նույն Սյունիքում: Իսկ դրա համար պահանջվում է, որ պետությունը տվյալ պարագայում գնահատի իրավիճակի իր ռազմավարական ամբողջ խորությամբ, եւ մնա ոչ թե դիտորդի դերում, այլ փորձի ակտիվորեն միջամտել եւ այսպես ասած միջնորդություն իրականացնել գործատուի եւ աշխատակցի միջեւ: Որովհետեւ, այո, հիբրիդային պատերազմներում դիմակայուն լինելու համար պետք է նաեւ արդյունավետ լուծվեն այն պատճառները, որոնք կարող են թույլ տալ հեռահար խաղացողներին օգտագործել մարդկանց խնդիրներն ու հույզերը, անկեղծ ձգտումները: Հայաստանի թիվ մեկ հարկատուն արդեն օրեր շարունակ պարապուրդի մեջ է, Հայաստանը՝ հարյուրավոր միլիոն դրամների կորստի մեջ, բայց այդ հարցը փաստորեն չի արժանացել որեւէ էական պետական ուշադրության: Եվ շատերը արդարացիորեն կասկած են հայտնում, որ գուցե հենց պետական «մասնակցություն» կա պարապուրդի հասցրած զարգացումներում: Եթե ոչ, ապա պետության անհաղորդությունը իրապես տարակուսելի է, որովհետեւ տնտեսական կորուստներից բացի, առկապ պատկերը բերում է նաեւ պետական իմիջի կորուստներ: Եթե պետությունն ի վիճակի չէ ապահովել իր թիվ մեկ հարկատու ձեռնարկության, արդյունաբերական հսկայի աշխատանքայյին կայուն միջավայր, իսկ գոյություն ունեցող խնդիրների հարցում էլ ապահովել ինստիտուցիոնալ լուծումների գործընթաց, որը չի խաթարի ընկերության աշխատանքը, ապա հարց է առաջանում, թե ինչի՞ է ընդունակ պետությունն ընդհանրապես: Միայն սոցիալական ցանցերում պարզունակ քարոզչական հոլովակների՞: Եվ այդ հարցը առաջանում է ոչ միայն քաղաքացիների մոտ, հանրության հետ, այլ նաեւ արտաքին թե ներդրողների, թե նաեւ քաղաքական կենտրոնների: Արտաքին աշխարհում որեւէ պետության քաղաքական ղեկավարության հանդեպ կարծիք ձեւավորվում է ըստ այդ ղեկավարության ներքին կառավարման կարողությունների: Եթե որեւէ մեկն անկարող է կայուն կառավարում ապահովել օրինակ տնտեսական հսկայի, նաեւ վերտնտեսական ռազմավարական նշանակության ձեռնարկության, թիվ մեկ հարկատուի պայմաններում, ապա ցանկացած արտաքին դերակատարի մոտ առաջանում է հարց՝ իսկ այդ ղեկավարությունն ինչպե՞ս կարող է կենսունակ եւ վստահելի գործընկեր լինել արտաքին առավել լուրջ տնտեսա-քաղաքական օրակարգերում: Եվ սա է նաեւ հիբրիդային պատերազմի էություններից մեկը: Այսինքն, օրինակ ոչ միայն դենացիֆիկացիա եւ դեմիլիտարիզացիա, ինչպես հիմա խոսվում է շատ, Ադրբեջանի քաղաքականությունը համեմատելով օրինակ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի «նարատիվների» հետ, այլ նաեւ տվյալ պետության հանդեպ միջազգային որեւէ վստահության հեռանկարի «դեմոնտաժ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ուսումնական թռիչքներ են իրականացրել
9718:55ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության օրինագիծը ներառվել է ԱԺ-ի հերթական նիստերի օրակարգում
5018:42«Նիկոլական լրատվամիջոց կոչվածը լավ գիտի իր անգրագետ ընթերցողին». Գագիկ Համբարյան (լուսանկար)
8618:24Ինչպես ձեռք բերել նույնականացում բջջային հեռախոսի միջոցով (տեսանյութ)
6418:18«Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը». «ՀայաՔվե»
6917:48«Դադարեցրեք փաստաբանների նկատմամբ հարկային տեռորը»․ ակցիա
9016:06«Բարձրաձայնվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հրամայականը». Մայր Աթոռ
15915:42«Ավինյանին կանչում ենք այստեղ»․ Հաղթանակ թաղամասի բնակիչ
12415:18