«Ռումինիայում ստեղծված իրավիճակը կարևոր է Հայաստանի համար». Հակոբ Բադալյան
![]() 206 Երկուշաբթի, 10 փետրվարի, 2025 թ., 19:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հրաժարական է ներկայացրել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը: Խորհրդարանում ընդդիմությունը բարձրացրել էր նրան անվստահություն հայտնելու հարց, ինչը նշանակում է, որ հավանություն ստանալու դեպքում առավելագույնը 30 օրում պետք է լիներ այդ հարցով հանրաքվե: Սակայն, նախագահը հրաժարական է տվել մինչև այդ հարցը խորհրդարանում քննարկելը: Ըստ էության, Յոհանիսը ավարտում է իր պաշտոնավարումը: Նա նախագահել է երկու ժամկետ: Մայիսի 4-ին Ռումինիայում նշանակված է նախագահի նոր ընտրություն: Այդպիսով, Յոհանիսի հրաժարականն այսօր կարող է կրել տեխնիական բնույթ: Բայց, Ռումինիայում իրավիճակը շատ հետաքրքիր է ու վճռորոշ, այդ թվում, թող չթվա տարօրինակ, նաև կարևոր է Հայաստանի համար: Ռումինիան Սևծովյան ավազանի առանցքային պետություններից է, իսկ Սևծովյան ավազանը աշխարհաքաղաքականբ ռեգիոն է, որտեղ ստատուս-քվոն իր ազդեցությունն ունի նաև Կովկասի վրա: Ռումինիայում գործնականում արդեն իսկ պետք է լիներ նոր նախագահ՝ Կելին Ջորջեսկու, որը 2024 թվականի նոյեմբերին հաղթեց նախագահի ընտրության առաջին փուլը: Սակայն, Սահմանադրական դատարանը չեղարկեց այն, ընդ որում, անհիմն մեղադրանքով: Համենայն դեպս, մեղադրեցին, որ Ջորջեսկուն հաղթել է քարոզարշավին ռուսական տեղեկատվական ներգործությամբ, բայց հետո ոչ միայն չապացուցվեց այդ մեղադրանքը, այլև հակառակը՝ քննությունը պարզել էր, որ թեկնածուին օգնել են եվրոպամետ ուժեր: Իսկ պատճառն այն է, որ Կելին Ջորջեսկուն հայտարարում է, որ Ռումինիան պետք է չենթարկվի «գլոբալիստական» ուժերի թելադրանքին, պետք է չդառնա Ռուսաստանի դեմ պատերազմի պլացդարմ: Նա դեմ է արտահայտվում երկրի հարավում՝ Սև ծովի ափին ՆԱՏՕ-ի մեծ ռազմակայանի կառուցմանը՝ ասելով, որ դա ՌԴ-ի դեմ պատերազմի համար է: Ջորջեսկուն դրական է արտահայտվում ՌԴ-ի և Պուտինի հասցեին: Դրա համար նրան համարում են ռուսամետ գործիչ: Բայց նա հաղթեց նախագահի ընտրության առաջին փուլը 2024 թվականի նոյեմբերին: Այդ հաղթանակը սակայն, ինչպես նշեցի, անհիմն չեղարկեցին, ընդ որում նշանակեցին ոչ թե երկրորդ փուլ, այլ նոր ընտրություն՝ 2025 թվականի մայիսի 4-ին: Ակնառու է, որ Ջորջեսկուի առաջին փուլի հաղթանակը չեղարկվել է նրա նախագահությունը թույլ չտալու համար, քանի որ նա կարող էր լինել Հունգարայից ու Սլովակիայից հետո արևելաեվրոպական երրորդ երկրի առաջնորդը, որը փաստացի դեմ կլիներ Եվրոմիության ներկայիս քաղաքականությանը և կողմնակից կլիներ ՌԴ հետ հարաբերության: Հետևաբար, նա կարող էր իսկապես արգելել ՆԱՏՕ-ի խոշոր ռազմակայանի կառուցումը, որն, ըստ տեղեկության՝ լինելու է Եվրոպայում ամենամեծը: Դա էապես կփոխի Սևծովյան ավազանում ռազմա-քաղաքական ստատուս-քվոն, ընդ որում, ոչ ՆԱՏՕ-ի օգտին: Այդ իսկ պատճառով թույլ չտվեցին նրա հաղթանակը 2024-ին: Բայց, կարո՞ղ են թույլ չտալ նաև 2025-ին: Սա հարց է, որի պատասխանը, ինչպես նշեցի, էապես կազդի նաև Կովկասի հեռանկարների վրա, Կովկասում եվրոատլանտյյան քաղաքականության հեռանկարների վրա»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
