Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Մարդկանց սոցիալական խնդիրների վրա ձեռքեր են «տաքացնում» մերձիշխանական շատ հայտնի շրջանակներ». Սուրեն Սուրենյանց

«Մարդկանց սոցիալական խնդիրների վրա ձեռքեր են «տաքացնում» մերձիշխանական շատ հայտնի շրջանակներ». Սուրեն Սուրենյանց
170
Երեկ, 22:00

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Գործադուլի իրական շահառուները
Այսօր առավոտից տեղեկատվություն եմ հայթայթում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլի մասին:
Որևէ մեկը չի հերքում, որ կոմբինատում գոյություն ունեն խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն կամ լավ՝ առնվազն պետք է քննարկվեն:
Բայց այս պահին ունեցածս տեղեկատվությունը բավարար է՝ պնդելու համար, որ մարդկանց սոցիալական խնդիրների վրա ձեռքեր են «տաքացնում» մերձիշխանական շատ հայտնի շրջանակներ:
Նպատակը շատ պարզ է. մի կողմից, հակառուսական հիստերիա գեներացնելու հերթական առիթն է, մյուս կողմից՝ «օգնում» են կառավարությանը՝ սեփականության փաստացի վերաբաժանման հիմքեր ստեղծելու գործում:
Թերևս, սրանով էլ պայմանավորված է կառավարության «լռությունը»»: