Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ինչո՞ւ դասախոսն ապրելու համար պետք է թամադա աշխատի». Ստեփան Դանիելյան

«Ինչո՞ւ դասախոսն ապրելու համար պետք է թամադա աշխատի». Ստեփան Դանիելյան
156
Երեկ, 23:12

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որ թամադան ԵՊՀ ամբիոնի վարիչի համար մրցույթում միակ թեկնածուն է, դա չափազանց լուրջ խնդիր է։ Այդ մարդուն չեմ ճանաչում, գուցե շատ արժանի թեկնածու է։
Շատերը քննարկում են, թե ինչո՞ւ թամադան պետք է դառնա ամբիոնի վարիչ։ Ինձ համար հարցը հակառակ է. ինչո՞ւ դասախոսը, քիչ թե շատ արժանի կերպով ապրելու համար, պետք է թամադա աշխատի։
Մենք երբեք նորմալ կրթական համակարգ, գիտակ քաղաքագետ, ուսուցիչ, պրոֆեսիոնալ լրագրող, գիտնական, քաղաքական գործիչ չենք կարող ունենալ, երբ նման մարդիկ ստիպված չլինեն թամադա, տաքսու վարորդ, մատուցող աշխատել ազատ ժամերին։
Բարոյական չէ նրանցից ավելին պահանջել, կամ՝ քննադատել»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան