Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը կորցրել է հավասարակշռությունը․ տեր է ման գալիս. «Կարճ ասած» Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիների համար հոդված է գրել՝ արդարանալու, որ ոչ մի տարածքային պահանջ չունենք, զենք ձեռք չենք բերում, ընդամենը բանակը թեթև բարեփոխում ենք, բայց դա ձեր դեմ չէ և այլն։ Իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն արդարանում Ալիևի առաջ։ Իմ կարծիքով, արդարացման պատճառը ձախողված դիվանագիտությունն է, ոչինչ չտված այցերը, Ամերիկայից ձեռնունայն վերադառնալը։ Նա ԱՄՆ-ից չի ստացել որևէ երաշխիք, որ Ալիևի հետ էդքան խեղճ չխոսի։ Բայց գալիս է ու մեկօրյա դադարից հետո շտապում Ֆրանսիա, էնտեղից պետք է գա ու մեկնի, կարծեմ, Գերմանիա։ Սա նշանակում է, ըստ իս, մեկ բան՝ Փաշինյանը կորցրել է իր հենարանը, կորցրել է իր հավասարակշռությունը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։ Նա չգիտի ու չի կարողանում անել քայլ, որը կօգնի վերականգնել այդ հավասարակշռությունը։ Այն երկրները, որոնք օգնել են իրեն վերցնել իշխանությունը, իսկ հետագայում՝ պահել, այլևս իր կողքին չեն։ Գնում է Ամերիկա՝ օգուտ չկա, գնում է Ֆրանսիա, Մակրոնը բացի խրոխտ ելույթ-աջակցությունից, գետնի վրա բան չի տալիս, Եվրոմիության խոստացած 2,6 լրդ եվրոն թոզմիշ է եղել, Ռուսաստանը, որը նրա իշխանությունը քանի անգամ պահել է, հիմա անունը լսել չի ուզում։ Նա մերժված է բոլոր տեղերում, թե՛ բերողների կողմից, թե՛՝ պահողների։ Այսօր նրան տոտալ մերժում է նաև ժողովուրդը, որի անունը առաջ հաճախ տալով ման էին գալիս ու լիքը ապօրինություններ անում։ Ամեն օր մի տեղից բողոքի ակցիաներ են ծլում, մեծամասամբ ասում են՝ Նիկոլին ենք ընտրել, բայց թող գնա, թող գա մարդ, որը կարող է խնդիրները կարգավորել, մարդավարի ապրենք, էլ չենք ուզում ինքը մնա։ Քաղաքական հարցեր չեն բարձրացնում, սոցիալական, ապրելու հարցեր են բարձրացնում։ Մարդիկ, որոնք Նիկոլի դեմ դուրս չեկան Ղարաբաղը տալու համար, ավելին, կային դեմքեր, որ արդարացնում էին տարբեր ձևակերպումներով, թե՝ էդ սաղ նախկիններն են, խեղճ հարիֆն ինչ մեղք ունի և այլն, ապա հիմա ամեն ինչ թանկացել է, ու մարդկանց մղում է ըմբոստության։ Մարդը, որը Արցախը հանձնեուց հետո Նիկոլին է ընտրել, կարագը թանկանալուց հետո, տուրքերը թանկանալուց հետո հրաժարվում է Նիկոլից, որովհետև Արցախի հանձնումը Նիկոլին 2021 թվականին ընտրածի դրամապանակի վրա չի ազդել, բայց թանկացումներն ու նոր թանկացրածներն ազդում են ու հլը լիքը բաներ պետք է թանկանա։ Ու ամենից հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ բողոքում են հարկային բեռը բարձրացնելուց, պոչից էլ ասում էին, թե սա որ սաղիս խաբեց Ղարաբաղը հանձնեց, հեսա էս էլ ա խաբել, էն էլ ա խաբել, էլ սպասելիք չունենք, թող հեռանա։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում ևս կորցրել է հենարանը։ Եվ քանի որ կորցրել է և՛ երկրի ներսում, և երկրից դուրս, իր իշխանության պահպանումը մեծ հարցականի տակ է։ Անգամ ՀՀ թշնամի և Նիկոլ Փաշինյանի բարեկամ թուրքերն ու ադրբեջանցիները իրեն այլևս չեն պաշտպանում․ ադրբեջանցիներն արդեն ասում են, չէ՞, մենք Նիկոլ Փաշինյանի հետ չենք կնքում խաղաղության պայմանագիր, մենք ժողովրդի հետ ենք ուզում կնքենք, Նիկոլը ձեր ժողովրդի աջակցությունը ակնհայտ է, որ չունի։ Նիկոլի իշխանության վիճակը փորձեմ պատկերավոր ներկայացնել․ պատկերացրեք՝ ձորի վրա կամուրջ է, տախտակներով և հաստ պարաններով սարքված։ էդ պարանները երկու կողմից հաստ ծառերից են կապված։ Նիկոլը հասել է կամրջի մեջտեղը, ու ծառերից մեկը, որը ժողովուրդն է, սկսում է ցնցել կամուրջը և պարանն ուզում է բաց թողնել, Նիկոլի ծանրությունը էլ չի ուզում տանել։ Նիկոլը հետ գալ չի կարողանում։ Փորձում է առաջ գնալ, անցնել կամուրջը, բայց մյուս ծառը ևս, որը իր դրսի աջակիցներն են, նրանք էլ են ցնցում կամուրջը և ցանկանում բաց թողնել պարանը․ նրանք էլ էլ չեն ուզում տանել Նիկոլի ծանրությունը, որովհետև իմաստը այլևս չկա նրան պահելու։ Ախար, ինքն էլ հասկանում է, որ շանս չունի, մեկ է՝ ընկնելու է։ Գործնկերներս լավ օրինակ են բերում․ վարար գետի մեջով փորձում է անցնել․ ոտքը մտցնում է գետը, որ գետնի քարերի վրա հենվելով անցնի, էդ քարը չի գտնում։ Հիմա նա այցելում է Վաշինգթոն, Մյունխեն, Փարիզ, որոնք էդ քարերը խնամքով դրել էին իր ոտքերի տակ, հիմա, սակայն, էլ չեն դնում»: