«Ցեղասպանության շուրջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անընդունելի է». Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիա
![]() 131 Երեկ, 23:30 Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիան հայտարարություն է տարածել․ «2025 թվականի հունվարի վերջին օրերին Շվեյցարիայի մի խումբ հայերի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ տվեց քննարկել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից ծրագրված անվիճելի փաստը։ Ոչ ոք, լինի դա Հայաստանի ղեկավարը, իրավունք չունի կասկածի տակ դնել հայ ժողովրդի ազգային հիշողության հետ կապված պատմական փաստերը։ Նման քաղաքականությունը ծառայում է միայն թուրքական շահերին և դավադրություն է հայկական սփյուռքի և ամբողջ հայ ժողովրդի դեմ։ Վարչապետի հայտարարությունը անընդունելի է ողջ հայության համար, հատկապես՝ սփյուռքի. Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիան դատապարտում է այս և նմանատիպ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի իսկությունը։ Մենք միանշանակ վերահաստատում ենք մեր աննկուն հանձնառությունը՝ շարունակելու պայքարը հայ ժողովրդի պատմական արդարությունը վերականգնելու համար։ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը ճանաչվել է բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Նրա ճանաչման և դատապարտման հարցը խորապես կարևոր է աշխարհասփյուռ հայության համար։ Բուլղարիայի հայ համայնքը վարչապետ Փաշինյանի խոսքերն ընկալում է որպես նահանջ ցեղասպանությունը դատապարտելու դիրքորոշումից, որը շարունակում է հերքվել թուրքական կողմից։ Այս քաղաքականության շարունակությունը կհանգեցնի ներհայկական լարվածության։ Նման համատեքստում Հայաստանի կառավարության կեցուածքը կը հակասէ հայ ժողովուրդի ակնկալիքներին, որը շարունակում է պնդել և պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար՝ պաշտպանելով պատմական ճշմարտությունն ու արդարությունը»։ |
«Մետրոյում բարեփոխում տեղի չի ունեցել, ինչի՞ համար է թանկացել». Աննա Ավետիսյան (տեսանյութ)
6011:30Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5611:18«Նախատեսվում է 1 օր և 7 օր տոմսերի ուղևորությունները դարձնել անսահմանափակ». Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
8511:06Ոստիկանական ուժերը հերթապահում են քաղաքապետարանի դիմաց
8010:42«Ցերեկվա տևողությունը մեծացել է մոտ 51 րոպեով». Գագիկ Սուրենյան
7610:12Կապանի տարածաշրջանի ճանապարհներին մերկասառույց է
7509:12Հրդեհ՝ Ավշարում. այրվել են նաև նախկին պատգամավորի կոնյակով տարաները. «Հրապարակ»
9209:06Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին Հայաստանի և Ադրբեջանի միջգերատեսչական հանձնաժողովները. «Ժողովուրդ»
9908:54