Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Այս սարքը Երևանում աշխատել է 4 ամիս». Մերուժան Մինասյան

«Այս սարքը Երևանում աշխատել է 4 ամիս». Մերուժան Մինասյան
172
Երեկ, 22:48

Հայրենադարձ ճարտարապետ Մերուժան Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Ես միշտ թերահավատորեն եմ վերաբերվել Երևանի օդի աղտոտվածության տվյալներին և միշտ փորձել եմ այդ տվիչների տվյալները վերստուգել (մի հատ դիպլոմնիկ ունեմ որ շատ հետաքրքիր վերլուծություն է անում Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ): Բայց սա ակնառու է. հարևանիս մաքուր օդի կենտրոնական համակարգի- ռեկուպեռացյոն սարքի ֆիլտերներն են, ասեմ այս սարքը աշխատել է 4 ամիս: Աջից ձախ՝ օդը մտնող, օդը դուրս մղող և նոր ֆիլտրի գույները: Մնացածը հանձնում եմ ձեր տեսողական դատողությանը»: