«Դասախոսներն ու գիտաշխատողներն այնքան չեն վաստակում, որ այլ գործով էլ չզբաղվեն». Աննա Դավթյան-Գևորգյան

Հետազոտող, արևելագետ Աննա Դավթյան-Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՊՀ դասախոսի ու զուգահեռ այլ աշխատանք անողի (անգամ կապ չունի՝ ինչ աշխատանք, եթե օրինականության շրջանակներում է) թեմային անհնար է չանդրադառնալ։ Որովհետև մենք ապրում ենք երեսպաշտության ու կեղծ արժեքների, էդ արժեքների հիման վրա միմյանց անվերջ հոգեբանական բռնության ենթարկելու միջավայրում։ Մի միջավայրում, որտեղ, իբր, չգիտենք, որ դասախոսներն ու գիտաշխատողները այնքան չեն վաստակում, որ այլ գործով էլ չզբաղվեն. ու եթե դա որևէ ՀԿ-ում աշխատանք է, պետք է պիտակավորել՝ որպես ագենտ, եթե լրագրություն է՝ հավայի խոսացող, եթե հանրային ծառայող է՝ ծախված, եթե թամադա է՝ անգետ․․․
Ու խոսքն, իհարկե, միայն դասախոսների կամ գիտ․աշխատողների մասին չէ։ Մեր տան զինվորականը ծառայության քսան տարիներից տասնհինգի ընթացքում (կրթության հինգ տարի չհաշված) ու ռազմական միջին պաշտոններ զբաղացնելով՝ ծայրը ծայրին հասցնելու համար զուգահեռ աշխատել է՝ որպես առաքիչ, փայտագործ, վերանորոգման թիմի անդամ, տաքսու վարորդ․․․ու միշտ հոգեբանական ճնշմամբ, որ հանկարծ զինվորի ընտանիքի տուն բան չառաքի՝ մայորի համազգեստը հանելուց հետո, կամ նրանց պատվերը չընդունի ու․․․ ամոթով մնա, ամոթով, որ բավարար հայեցի չի, իմա՝ շուստռի ու փոխանակ իր կոչումն ու դիրքը օգտագործի հավելյալ եկամուտներ ստանալու, պետությունից հնարավորինս արտոնություններ քամելու, աշխատում է առաքիչ, փայատգործ կամ էլ տաքսու վարորդ․․․ Հոգեբանական ճնշում, որ բացի գումարած ֆիզիկական բեռին ու անարդարության զգացմանը, գիտե՞ք ինչի է նպաստում՝ արտագաղթի․․․ Որովհետև ավելի լավ է՝ նույն գործն անել այնտեղ, որտեղ ողջ ազգուտակով, հարևաններով ու ․․․․ֆեյսբուքով չեն քննարկի, թե «ինչ ամոթ է արածդ»․․․
Բարոյականության ու բարեվարքության կեղծ ընկալումները ամենից ուժեղ հագեբանական բռնության գործիքներն են, որոնցից, ցավոք, շատ դժվորությամբ ենք ազատվելու, բայց այլ ելք չկա»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
72806.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
79104.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
82403.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
104130.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
118426.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
128524.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
137323.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
147920.10.2026, 22:48