Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է ներկայացվել
98
Այսօր, 12:12

ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացումը) հոդվածներով։
Մեղադրանքը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ 2006-2008թթ․ Արմեն Գևորգյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից լիազորություններն անցնելուն։
Ըստ մեղադրող դատախազի՝ Արմեն Գևորգյանը նաև առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլն դոլար կաշառք է ստացել Սիլվա Համբարձումյանից՝ նպաստելով նրա ընկերության օգտին գործողություններ կատարելուն։ Մեղադրանքի համաձայն՝ խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ Գևորգյանն օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։