Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Անգամ երկրի վարչապետը չի կարողանում տոմս առնել ու գնալ». Թագուհի Թովմասյան

«Անգամ երկրի վարչապետը չի կարողանում տոմս առնել ու գնալ». Թագուհի Թովմասյան
127
Այսօր, 14:24

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Եկել զեկուցում եք, Եվրոպական միության անդամ դառնալուց հետո բարեկեցություն, անվտանգություն, կայունություն, կոմունիկացիաներ, մարդու իրավունքների պաշտպանություն ենք ունենալու:
3 հարց զեկուցող Արտակ Զեյնալյանին
1. Ինչպե՞ս ենք մեր կոմունիկացաները զարգացնելու Ֆրանսիայի, Գերմանիայի հետ: Ոչ թե հարաբերությունները, այլ՝ կոմունիկացիաները այդ երկրների հետ (ինչպես խոստացաք):
2. Մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից եք խոսում... Երևանի ընտրված ավագանու անդամներին քվեարկեցիք, մանդատից զրկեցիք: Ո՞ր եվրոպական երկրում է այսպիսի նախադեպ եղել:
3. Երևանի տրանսպորտի մասով ամեն շաբաթ նոր որոշում եք կայացնում: Որպես քաղաքային իշխանության ներկայացուցիչ, հայտնեք, ուրիշ ո՞ր եվրոպական երկրում է, որ տրանսպորտը այսպիսի խայտառակ վիճակում է, անգամ վարչապետը տոմս չի կարողանում գնել»: