«Ո՛չ զենքի, ո՛չ որևիցե բանի պակաս չենք ունեցել, պետք չէր թողնել, թռնել Լոս»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին․ «Եկել էր, ասում էր՝ գնամ, ինչ-որ ցուցակներ վերցնեմ՝ Ղարաբաղում կռվածների հետ կապված: Ի սեր Աստծո, ես նկատի չունեմ, որ որևիցե մեկը Ղարաբաղից՝ Ղարաբաղի համար կռիվ չի արել, ես նկատի ունեմ, որ զանգում էին մեզ, ասում էին՝ մենք դուրս ենք գալիս, մենք այստեղ էլ չենք մնալու, բացեք սահմանը, մենք դուրս ենք գալիս։ Մենք ասում էինք՝ բա զինվորը ո՞նց կանգնի, եթե դուք բոլորով դուրս եք գալիս․․․ Իհարկե, պիտի դուրս գաք, հենց կրակում են, պիտի բոլորը դուրս գան։ Հեսա հենց կրակեն սահմանին, Սյունիքից բոլորով կհավաքվեք սահմանից, դուրս կգաք։ Ուրեմն բոլորը պետք է մնան և պաշտպանեն իրենց հայրենիքը, և ես գլուխ եմ խոնարհում այն մարդկանց առաջ, ովքեր զոհվել են և պաշտպանել են իրենց հայրենիքը: Բայց ես ներողություն եմ խնդրում, ես չեմ կարող չնկատել այն մարդկանց, որոնք պետությունը մի ստորագրությունով հռչակեցին, հետո հայտարարեցին չեղյալ և հետո հրաժարվեցին դրա համար պայքարել: Ես չեմ կարող չնկատել այն սուտի հայրենասերներին, որոնք Լոս Անջելեսում, Տուլայում, չգիտեմ, Նիժնի Տագիլում ծվարած ինտերնետում ռուսերեն տառերով իմ կամ որևիցե այլ ելույթի տակ գրում են՝ турк давачан, կամ хохере хандзнецик, ու ապրում են այլ երկրում և գնացել են շատ շուտվանից»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ կան մարդիկ և եղել են մարդիկ, որոնք հերոսներ են և կռվել են։ «Եվ այդ հերոսները եղել են սփյուռքից, Հայաստանից, Ղարաբաղից, բայց Ղարաբաղում կային և Հայաստանում կային մարդիկ, ովքեր թողել ու փախել են ՀՀ-ից։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ արել է, իսկ հեղափոխությունից հետո շատ ավելի շատ է արել և ո՛չ զենքի, ո՛չ որևիցե բանի պակաս չի ունեցել: Նենց որ, իրերը կոչեք իրենց անուններով, պետք չէր թողնել ու թռնել, թռնել Լոս, Նյու Յորք, այնտեղից հայրենասիրություն խաղալ կամ փորձել իշխանություն վերցնել, հետո ասել՝ մենք այստեղից դուրս ենք գալիս, հենց հիմա մենք պետք է փախնենք: Դատարկ երկիրը ոչ մի զինվոր չի պաշտպանում, դա ես չեմ ասել, դա ճշմարտություն է եղել»,- ընդգծեց Սիմոնյանը։

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
6103:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
7301:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
13600:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
8300:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
78Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
63Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
91Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
144Երեկ, 22:18