Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծի շուրջ խմորումները շարունակվել են կուլիսներում. «Հրապարակ»
![]() 203 Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը, որի պատճառով նախորդ շաբաթ նա իր թիմակիցների հետ թեժ վեճի մեջ մտավ և մի կերպ անցկացրեց ԱԺ հանձնաժողովի նիստում, չի ընդգրկվել երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում, ինչպես լինում է սովորաբար, երբ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս նախագծին։ Խոսքը բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու նախագծի մասին է, որի առիթով պատգամավորն առաջարկում էր փոխել Հարկային օրենսգիրքը և բացի այն հարկերից և տուրքերից, որոնք այժմ գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաև շրջանառության 10 տոկոսի չափով։ Հանձնաժողովի նիստում պատգամավորն իր կուսակիցներին մեղադրեց, թե՝ բուքմեյքերական բիզնեսմենների շահերն եք պաշտպանում։ Ի վերջո, հանձնաժողովի 3 ՔՊ-ական անդամ կողմ քվեարկեց, 2-ը՝ դեմ։ Սակայն ԱԺ խորհրդի նիստի ժամանակ սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հերիքնազ Տիգրանյանի առաջարկով նախագիծը չի ներառվել օրակարգում։ Որոշ տեղեկություններով, այս նախագծի շուրջ խմորումները շարունակվել են կուլիսներում՝ բուքմեյքերների հետ մտերմություն ունեցող պատգամավորներն են Տիգրանյանին խնդրել, որ «վետո» դնի նախագծի վրա: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
