«Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են». ՀՀ ԱՆ

Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով։
Ո՞վքեր են բարձր ռիսկի խմբում՝
?Սրտի, թոքերի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողները
?Շաքարային դիաբետ ունեցող անձինք
? Տարեցները և իմունային անբավարարություն ունեցող անձինք:
Գրիպի հիմնական ախտանշաններն են՝
✔️ Գլխացավ
✔️ Մկանացավեր
✔️ Ջերմության կտրուկ բարձրացում
✔️ Ցավ կոկորդում, չոր հազ
✔️ Հնարավոր են նաև լուծ և փսխումներ:
Տարեցների և իմունային անբավարարություն ունեցող անձանց մոտ ախտանշանները կարող են լինել ոչ բնորոշ՝ արտահայտվելով գիտակցության խանգարումներով կամ քրոնիկ հիվանդության սրացմամբ՝ առանց ջերմության բարձրացման։
Ինչո՞ւ պետք է քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ պատվաստվեն սեզոնային գրիպի դեմ՝
? Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը
? Կանխում է քրոնիկ հիվանդության սրացումը
? Նվազեցնում է հոսպիտալացման անհրաժեշտությունը:
Եթե ունեք քրոնիկ հիվանդություն և նկատում եք սուր շնչառական վարակի նշաններ, անհապաղ դիմե՛ք ձեր տեղամասային բժշկին։ Ուշացած կամ ինքնաբուժման հետևանքով բարդացած դեպքերը կարող են ծանր հետևանքներ ունենալ։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
35617.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
65214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68413.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86910.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
106007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105407.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100707.09.2026, 09:24