Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Եթե բոյկոտը չի կայացել, ինչի՞ եք քաղաքապետարանի աշխատակիցներին գցել ավտոբուսները»․ Սոնա Աղեկյան

«Եթե բոյկոտը չի կայացել, ինչի՞ եք քաղաքապետարանի աշխատակիցներին գցել ավտոբուսները»․ Սոնա Աղեկյան
108
Այսօր, 11:42

Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը և դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյբուքյան իրենց էջերում տեսանյութ են հրապարակել՝ տեղեկացնելով, որ «քաղաքապետարանի աշխատակիցները ավտոբուսներում ստիպում են քաղաքացիներին վճարել»։
Գևորգ Ստեփանյանը գրել է․ «Երեկ ավագանու նիստի ժամանակ ոչ լեգիտիմ 9% քվե ստացած «քաղաքապետը» հայտարարում էր բոյկոտ չկա՛։
Այսօր առավոտից քաղաքապետարանի աշխատակիցներին, ավելի հստակ հասարակական կարգի պահպանման վարչության աշխատողները քաղաքացիներին ստիպում են վճարել թանկ տրանսպորտի համար։
Բոլորը անխտիր բոլորը պատասխան են տալու ապօրինի գործնեության համար։
Բոյկոտը շարունակում ենք միասնական։ Նահանջ չի՛ լինելու, մոռացեք»։
Սոնա Աղեկյանը գրել է․ «Երեկ, Երևանի ավագանու նիստը վարող Տ. Ավինյանը ասում էր, որ բոյկոտը չի կայացել։
Բա եթե չի կայացել և ուղևորները վճարում են, ինչի՞ եք հանել քաղաքապետարանի աշխատակիցներին գցել ավտոբուսները՝ թողել են իրենց աշխատանքային պարտականությունները ու ընկել են մարդկանց գրպանների գումարը հաշվելուն։
Արդյո՞ք էս չինովնիկների աշխատանքային լիազորությունների մեջ է մտնում ուղևորներին վիրավորելը, տուգանելը և վճարել պարտադրելը։
Բոյկոտը շարունակվում է, այն ընթացքի մեջ է»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան