«Եթե գույքահարկը չեք կարողանում տալ, ձեր կեսմիլիոն դոլարանոց բնակարանը վարձով տվեք, գնացեք գյուղ կամ Ջերմուկ». Նիկոլ Փաշինյան

«Հանրային հեռուստատեսության հանրային բանավեճ հաղորդման ժամանակ բողոքող տատիկը, որ ասում էր՝ չեմ կարողանալու այդքան գույքարկ տալ, պարզվում է՝ հարստացել է: Նիկոլ Փաշինյանն է ասում՝ դուք հարստացել եք»,- այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ամենայն լրջությամբ, ես դիմում եմ պատգամավոր Մանուկյանի հիշատակած տատիկին, մայրիկ ջան, սիրելիս, հարազատս, եթե ձեր տան գույքահարկը մի քանի հարյուր հազար դրամ է դարձել, դա նշանակում է, որ ձեր տան գինն էլ դարձել է մի քանի հարյուր հազար դոլար։ Դուք կարող եք ասել, որ չեք ուզում վաճառել ձեր գույքը, ոչ մեկ ձեզ չի ստիպում, բայց եթե ձեր գույքահարկը այդքան է, նշանակում է մի ձեր տան գինը մի քանի հարյուր հազար է։ Այդ նշանակում է, որ նախկինում ձեր տան գինը եղել է շաաաաաաաատ ավելի ցածր դրանից:
Այստեղ մի քիչ տնտեսական մտածողության հարց կա: Մարդը ապրում է Երևանի Մաշտոցի պողոտայի վրա, երեք սենյականոց բնակարան ունի, որը իր սեփականությունն է, մարդը ասում է՝ ինձ տվեք ամիսը 35000 դրամ անապահովության նպաստ: Մենք ասում ենք՝ հարազատս, սիրելիս, հարգելի քաղաքացի, նպաստը տալիս են անապահովին, ով աղքատ է, դուք ապրում եք առնվազն կես միլիոն դոլար արժեցող տան մեջ, դուք ո՞նց եք անապահով, որ մենք ձեզ տանք 35000 դրամ ընտանեկան նպաստ:
Ասում է՝ չեմ կարողանում ապրեմ։ Մենք ասում ենք՝ թե ձեր տան մի սենյակը վարձով տաք, դուք կապրեք ապահովության մեջ, ոչ մի բանի պրոբլեմ չեք ունենա։ Էլ չեմ ասում, եթե որոշեք ձեր տունը 6 ամսով վարձով տալ և գնալ գյուղում ապրել, մի քիչ կազդուրվել: Կարող եք նաև վարձով տալ ու գնալ անգամ, Ջերմուկի առողջարանում ապրել: Ժողովուրդ, ի՞նչն ենք սխալ ասում»:

«Ամեն ինչ չէ, որ պետք է ներել». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
5603:06
«Դուք անընդհատ լսելու եք ձեր մասին ճշմարտությունը, քանի հատ ուզում եք ռազմավարական դատ սկսեք». Հովհաննես Իշխանյան
8402:06
«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան
8701:18
«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան
9900:54
«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
9000:36
Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
18600:12
«1992-ին միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ տնտեսական ճնշման ճանապարհով». Արա Պողոսյան (լուսանկար)
7500:06
ԱՄՆ-ն կարող է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ
178Երեկ, 23:48