«Ի՞նչն ենք մենք լավ անում․ հետաձգելը»․ Նիկոլ Փաշինյան
![]() 237 Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2025 թ., 23:24 Բարեփոխումների իրականացման գործընթացում հիմնական խնդիրը դրանք մշտապես հետաձգելն է։ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջերս մի խումբ գործընկերներից մեկին վրդովված էլեկտրոնային նամակ եմ գրել հետևյալ բովանդակությամբ․ եթե լիներ հետաձգման ռեյտինգ միջազգային կազմակերպությունների աղյուսակում, մեր կառավարությունը կլիներ առաջինը։ Ինչն ենք մենք լավ անում՝ հետաձգելը։ Բոլոր հնարավոր բարեփոխումները ընդունել ենք, այս ենք անում, այն ենք անում, բայց հենց գալիս է ժամկետը, որ պետք է իրականացնենք, ասում ենք՝ եկեք հետաձգենք»,- նշեց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մեծ մասը վաղուց պետք է կատարված լինեին, սակայն դրանք պարբերաբար հետաձգվել են՝ կորոնավիրուսի, պատերազմի, հետպատերազմական իրավիճակի, ընտրությունների և այլ պատճառներովով։ «Ընտրվելը գերնպատակ չէ, գերնպատակը պետության ինստիտուցիոնալ կայացումն է։ Ես խորապես համոզված եմ, որ ինչ արվում է, դա պետության ինստիտուցիոնալ կայացման համար է»,- ընդգծեց Փաշինյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
