Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է Պուտինի հետ հանդիպել Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում։ Թրամփն այս առաջարկն արել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ փետրվարի 12-ին Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո։
ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ այս մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել, իսկ հանդիպման ամսաթիվը «դեռ որոշված չէ», բայց այն կարող է կայանալ «մոտ ապագայում»։ Թրամփը նաև նշել է, որ բանակցություններին կմասնակցի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը։
Ավելի վաղ Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ Ռուսաստանը Սաուդյան Արաբիան դիտարկում է որպես Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման վայր։ The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ չինացի պաշտոնյաներն առաջարկել են Չինաստանում բանակցություններ վարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև։ Բացի այդ, Պեկինը պատրաստակամություն է հայտնել աջակցել խաղաղապահ ջանքերին հնարավոր զինադադարից հետո։ ԱՄՆ-ում և Եվրոպայում, գրում է WSJ-ը, այս առաջարկին թերահավատորեն են վերաբերվել։
ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է, որ կարծում է, որ Պուտինը «խաղաղություն է ուզում»։ «Կարծում եմ՝ մենք խաղաղության ճանապարհին ենք։ Կարծում եմ՝ նախագահ Պուտինը , նախագահ Զելենսկին՝ խաղաղություն են ուզում։ «Ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ դադարեն սպանվել»,- հավելել է նա։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Վլադիմիր Զելենսկին ներկա կլինի Ուկրաինայի հարցով առաջին հանդիպմանը, CNN-ւ հաղորդմամբ Թրամփը հասկացրել է, որ Ուկրաինայի առաջնորդը, հավանաբար, այնտեղ չի լինի։ «Մենք, հավանաբար, կունենանք առաջին հանդիպումը, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կարող ենք անել երկրորդի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
6222:18
«Թրամփին հիշեցրե՞լ եք իր խոստումը՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Ալիևին դիմելու մասին»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
3822:01
«Արդյո՞ք պատրաստվում եք ներկայացնել համաներում հայտարարելու նախագիծ»․ հարց՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
4321:42
«Ես Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ ես չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4621:30
«Ոչ մեկին չի հաջողվի ո՛չ պառակտել, ո՛չ վախեցնել մեզ». Պուտին
7321:24
«Ես Քյարքին անվանել եմ Քյարքի, որովհետև Քյարքի է, Քյարքի չլիներ, չէի անվանի Քյարքի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5321:18
«Ղարաբաղից տեղահանվածներին տրվող 40 պլյուս 10 հազար դրամ աջակցության ծրագիրը կգործի ևս մեկ տարի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12821:00
«Ուզում եք Նիժնի Տապռի գեղի ռեժիմ լինի, մենակ ձեր «Մայբախները» քշե՞ք՝ ոնց ուզեք․ չեք քշելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5820:24