«Վեց երկրներ հայտարարել են, որ իրենք ևս պետք է մասնակցեն Ուկրաինայի պատերազմի դադարեցման բանակցությանը»․ Հակոբ Բադալյան
![]() 209 Հինգշաբթի, 13 փետրվարի, 2025 թ., 13:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Եվրոպական վեց երկիր՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան և Բրիտանիա, ինչպես նաև Եվրահանձնաժողովը տարածել են հայտարարություն, որ իրենք պետք է ևս մասնակից լինեն Ուկրաինայի պատերազմի դադարեցման բանակցությանը: Մի կողմ թողնենք ձևակերպումը, թե պետք է նպատակը լինի Ուկրաինային ուժեղ դիրք ապահովելը: Ուկրաինայի դիրքը իհարկե չի հուզում որևէ մեկին: Ավելին, ուժեղ Ուկրաինան խնդիր է դիտվել թերևս առաջին հերթին հենց Եվրոպայում, պարզապես այն ավիրվել է Ռուսաստանի ձեռքով: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Ուկրաինայի դենացիֆիկացիան և դեմիլիտարիզացիան թերևս Ռուսաստանից ոչ պակաս, իսկ գուցե ավելի պետք է եղել հենց հարևան Լեհաստանին, եվրոպական մյուս երկրներին: Պատկերացրեք, Եվրոպայում ո՞վ էր ուզելու հաջողակ, արդիական, զարգացող, ուժեղ, ինքնիշխան Ուկրաինա, երբ Ուկրաինան իր տարածքով ու բնական ռեսուրսներով ամենամեծ երկիրն է Եվրոպայում՝ միլիոն բնակչությամբ: Եվրոպական երկրներին ու Եվրահանձնաժողովին անշուշտ հետաքրքրում է սեփական ճակատագիրը, որպեսզի այն չկանխորոշեն Ռուսաստանն ու ԱՄՆ, և որոշակիորեն էլ Չինաստանը: Կհաջողվի՞ Տրամպին պարտադրել սեփական ներկայություն: Այստեղ իհարկե հարցն այն է, որ չնայած վեց երկրների համատեղ հայտարարությանը, նրանք այդուհանդերձ ունեն նաև հենց իրենց շահերի տարբերությունը: Ըստ այդմ հարց կառաջանա, թե որքանո՞վ ավելի ուժեղ կլինի «դուրս չմնալու» ընդհանուր շահը՝ միմյանց հետ շահերի տարբերությունից: Կա իհարկե Եվրամիության օրինակը, երբ ավելի մեշ թվով երկրներ են մեկ ընդհանուր շահով ներառվել, ունենալով իրենց առանձին շահերը: Բայց, նաև հարկ է նկատել, որ խոշոր հաշվով հենց տարբերությունների հանգամանքը խորացրել է Եվրամիության ներսում հարաբերությունների որոշակի ճգնաժամ, որը դրսեւորվել է տարբեր առիթներով ու տարբեր կերպ: Իհարկե, եվրոպական հարաբերությունների մշակույթը նպաստել է, որ ճգնաժամը ունենա շատ ցիվիլ դրսեւորում, բայց միևնույն է, այն կա: Եվ այստեղ թերևս արժե դիտարկել մյուս հարցը՝ կարո՞ղ է ուկրաինական պատերազմի դադարեցման այս գործընթացի հարցում եվրոպական վեց երկրի ընդհանուր որոշակի շահ դառնա եվրոպական ռազմա-քաղաքական նոր ձևաչափի կազմավորման հիմք: Ի դեպ, ուշադրություն դարձնենք, որ ԵՄ անդամ հինգ երկրին ու Եվրահանձնաժողովին այս հարցում միանում է նաև Բրիտանիան, որը դուրս է ԵՄ-ից արդեն տարիներ շարունակ: Ի վերջո, Եվրամիության հիմքը եղել է երկու պետությունների գործակցություն՝ Ֆրանսիան ու Գերմանիան, ինչպես ասում են՝ «ածխային համաձայնությունը» նրանց միջեւ: Կարո՞ղ է ներկայումս վեց երկրի ընդհանուր մտահոգությունը դառնալ եվրոպական տրանսֆորմացիայի նոր մեկնարկ եւ կազմավորել նոր եվրոպական ռազմա-քաղաքական բլոկ: Բայց, կտեղավորվե՞ն այդ մեկ բլոկում Բրիտանիան ու Գերմանիան: Չէ՞ որ, դարձյալ հիշեցնեմ, ուկրաինական պատերազմը սկսել է առաջինը Գերմանիայի ստացած հարվածից, որը իհարկե ավելի շատ բարոյա-քաղաքական էր, սակայն խիստ շառաչուն, եւ այդտեղ եվրաատլանտյան խարտիայի ամերիկա-բրիտանական ձեռքը շատ նկատելի էր»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Նախարար ունենք Արարատ անունով, ի՞նչ է, ինքը քայլող սադրա՞նք է»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
4115:48
«Ձեր ծնոտին հագցրել էին․ դուք հիմա աշխատանք ունեք, որովհետև ես եմ վարչապետ»․ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողին (տեսանյութ)
9515:36
«ԱՄՆ-ն դիմել է մեզ Մերձավոր Արևելքում իր բազաների հարցով»․ Զելենսկի
6915:30
«Վերցնում եք Ռոբերտ Քոչարյանի թաթիկը, գնում, ուղիղ եթերով Սյունիքի փողոցներով քայլում եք». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9815:24
«Ես լեգիտիմ եմ, դրանից ավելի մեծ ուժ չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11015:12
«Ես չեմ ասել, որ արցախցիները փախել են, ասում եմ՝ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13914:54
«ՌԴ խոսնակը ասում էր՝ կոչ ենք անում Ադրբեջանին և ՀՀ-ին դադարեցնել ռազմական գործողությունները. ուզում էին այն տեղափոխել ՀՀ տարածք». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10514:48
«Ընդդիմությունը խաղաղության տակից հողը քաշում է, խաղաղությունը քանդվի, կլինի պատերազմ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10514:36
