«Զարմանալի է ազգային գաղափարների շնորհիվ գոյատևած սփյուռքի արձագանքը»․ Արմինե Օհանյան
![]() 222 Հինգշաբթի, 13 փետրվարի, 2025 թ., 17:18 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե նման համառությամբ Նիկոլ Փաշինյանը կպչեր որևէ օգտակար գործի՝ պետականամետ աշխատանք կատարեր, հայանպաստ գաղափարներ քարոզեր՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան մեծ կլիներ արդյունքը մեր պետության համար: Իսկ նա իր եզակի համառությունն օգտագործում է բացառապես թշնամու գաղափարները տարածելու, անհեթեթ փիլիսոփայական մտքեր հայտնելու, մերժելի գաղափարներ քարոզելու, հանրությանը խաբելու և մոլորեցնելու վրա: Վերջին շրջանի արտերկրյա այցերի ժամանակ՝ 3 երկրում, հայերի հետ հանդիպմանը գրեթե նույն մտքերն է կրկնել, թե՝ մեր հասարակությունը հիմա «գաղափարական տրանսֆորմացիաների» փուլ է ապրում: Իրականում՝ գաղափարական տրանսֆորմացիա երևի ինքն է ապրում և դա փորձում է վերագրել ու փոխանցել հայ հանրությանը: Այդ «գաղափարական տրանսֆորմացիան» էլ այլ բան չէ, քան հայկականությունից հրաժարումը, մեր ինքնությունը ժխտող հայտարարությունները, Արցախի հարցի, Հայոց ցեղասպանության, Հայ դատի մոռացումը: Այս քարոզչության հիմքում հայ ժողովրդին իր ակունքներից հեռացնելն է, նրան՝ որպես ազգի, «վերադաստիարակելը», ինչին մեծ եռանդով ձեռնամուխ են եղել ընտանյոք հանդերձ: Ընդ որում, ով դեմ է իրենց ապազգային գաղափարներին՝ ուրեմն դաշնակցական է, տգետ է, հիբրիդային պատերազմից բան չի հասկանում, խանգարում է խաղաղության հաստատմանը և այլն: Եվ սա ասում է ոչ միայն ՀՀ ԱԺ-ում, այլև սփյուռքահայերի հետ հանդիպումների ժամանակ: Սփյուռք, որը բաղկացած է ցեղասպանության զոհերի ժառանգներից, մեծ մասով դաշնակցական է, ազգայնական: Սփյուռք, որը գոյատևել է հենց ազգային գաղափարների ու արժեքների շնորհիվ: Բայց նաև զարմանալի է մեր սփյուռքի արձագանքը: Մի՞թե սա նույն սփյուռքն է, որը 2009 թվականին ձվեր ու պոմիդորներ էր նետում Սերժ Սարգսյանի վրա, որը «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում շրջում էր սփյուռքյան գաղթօջախներով՝ փորձելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում հավանություն ստանալ: Լավ, հայաստանյան հանրությանը պարտության ու խեղճության հետ են հաշտեցրել, մեր սփյուռքի հետ ի՞նչ են արել»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
