«ՀՀ իշխանությունների խնդիրն է հանրությանը տեղյակ պահել իրենց քայլերի հետևանքների մասին»․ Զախարովա
![]() 223 Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ., 16:00 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից Եվրոմիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ որոշմանը, ասաց․ «Խնդիրը վերաբերում է ոչ թե քաղաքական նախապատվություններին, այլ այն կարգավորող շրջանակներին և սակագնային համակարգերին, որոնց վրա կառուցված է փոխգործակցությունը ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում։ Նորմատիվ-իրավական բազան և տարիֆային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շրջանակներում, կրում են փոխադարձաբար բացառող բնույթ։ Հայաստանի ինքնիշխան ընտրության խնդիրն է, և Ռուսաստանը դա չի հերքում։ Սակայն Հայաստանի ներկայիս իշխանություններն են, այլ ոչ թե Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն, որ կրում են հանրությանը իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքների մասին տեղյակ պահելու հիմնական պատասխանատվությունը։ Պատկերն ամբողջացնելու համար անհրաժեշտ է նաև օրինակներ բերել նորագույն պատմությունից, թե ինչպես ավարտվեցին նման քայլերը»,-ասաց Զախարովան։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
