«Չի կարելի ընկնել «արագ լուծումների» հետևից»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հենց որևէ քննարկման մեջ խոսք է բացվում օկուպացիոն ռեժիմին դիմադրելու այս կամ այն գործողության մասին, միանգամից առարկություններ եմ լսում. «Դրա համար այսքան մարդ է պետք, բայց չունենք» կամ «Այսքան փող է պետք» կամ էլ «Ճիշտ ես ասում, բայց դրա ժամանակը չկա»։
Այս բոլոր փաստարկները ռեսուրսի բացակայության մասին են։ Մի դեպքում այդ ռեսուրսը մարդիկ են, մյուս դեպքում՝ փողը, երրորդ դեպքում՝ ժամանակը... Նաև գիտելիքը, կապերը և այլն։
Ու եթե իքս բանն անելու համար իգրեկ ռեսուրսն է պետք, բայց չկա, ապա իքս բանը սկսելուց առաջ պետք է նախ իգրեկ ռեսուրսը ճարել։ Կամ ստեղծել։
Հիմա կասեք. բա ժամանակն ինչպե՞ս ստեղծենք։
Այո, դա ամենաբարդն է։ Բայց երբ ասում ենք «ժամանակ չկա», հետո ի՞նչ է լինում։ Վաղը, վաղը չէ մյուս օրը, մի ամսից, մի տարուց։
Շաբաթներ, ամիսներ, տարիներ ենք մսխում։ Համարյա 7 տարի մսխել ենք՝ կրկնելով, թե ժամանակ չկա։ 7 տարին ժամանակ չէ՞ր։
Ուրեմն այդ ժամանակը կար, բայց այդ ժամանակը ճիշտ օգտագործող չկար։
Նույնիսկ եթե ժամանակ իսկապես չկա, մե՛կ է, չի կարելի ընկնել «արագ լուծումների» հետևից։
Օրինակ՝ գիտելի՞ք է պակասում։ Ուրեմն ամեն ինչ մի կողմ դրեք, սկսեք սովորել։ Մարդ չկա՞։ Ուրեմն պետք է գնալ, մարդկանց հետ խոսել, լսել, հասկանալ... Մի խոսքով՝ աշխատել։
Քյասարներ չկան։ «Քյասար-քյասար-շտապ-շտապ» ասելով՝ 7 տարի է, ինչ փակ շրջանում պտտվում ենք։
Այսպիսի դեպքերում ճիշտ բանաձևը սա է. «Արա այն, ինչ ճիշտ է, մնացածը թող Աստծուն»։ Կարևորը սկսելն է, ինչքան էլ անելիքը երկար թվա»։

«Փաշինյանը խաբում է․ սահմանազատման հիմքում ԳՇ 1974-78 թթ քարտեզի մասին հիշատակում չկա»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
619:36
«Ազատագրում կոչվող օպերացիայի ներքո Ռոբերտ Քոչարյանը և նրա համախոհները թալանել են Հայաստանը և Ղարաբաղը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1819:24
«Ղարաբաղի նախկին ղեկավարները շենքեր ունեն Երևանում․ տվե՛ք, թող մարդիկ ապրեն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3619:12
«Նոր Սահմանադրության տեքստը նախատեսում ենք հրապարակել մինչև տարեվերջ»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
4119:00
«Ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ բարձրացրել եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի լեգիտիմության մակարդակը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4618:48
«Բա ի՞նչ անենք, գնանք, տեսնենք՝ սադում Գոքորն ինչ է ասում, գանք իրեն մեջբերե՞նք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4918:42
«Ես և Հայաստանի որևէ ներկայացուցիչ ոչ մի անգամ ՀՀ-ից ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարց չենք բարձրացրել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4618:24
«Ալիևը ճիշտ կանի՝ լռի, իրենց իրական դեմքը բոլորը գիտեն»․ Տիգրան Աբրահամյան
5017:54