Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Խմբակային հարձակվում են հայրենակցի վրա, բայց լռում՝ հակառակորդի դեպքում»․ Թաթուլ Հակոբյան

«Խմբակային հարձակվում են հայրենակցի վրա, բայց լռում՝ հակառակորդի դեպքում»․ Թաթուլ Հակոբյան
113
Այսօր, 10:42

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գեղջկական մտորումներ․
Հայաստանի իշխանությունները՝ շարքային ՔՊ-ականներից մինչև մի որոշ մակարդակ (օրինակ, արտգործնախարար Արարատ Միրզոյանին երբեք չեմ տեսնում այդ շարքում, ու էլի ունենք նախարարներ ու պատգամավորներ, որոնք զուսպ են ու իրենց գործով են զբաղված), միասնական թիրախավորում են ընդդիմադիր գործչի կամ հոգևորականի կամ էլ երրորդ մարդու, ով քննադատում է նույն իշխանություններին: Ընդ որում, քննադատության շեշտադրումները գրեթե նույնն են, ոնց որ մի տեքստ վերցնեն, մի քանի բան փոխեն ու տարածեն իրենց էջերով:
Վերջին տարիներին չեմ տեսել, որ նույն հետևողականությամբ, Հայաստանի իշխանությունները քննադատեն հարևան հանրապետությանը և մեզ ծաղրող, նվաստացնող առաջնորդին կամ այդ երկրի հոգևոր առաջնորդին: Տպավորություն ունեմ, որ կա հրահանգ՝ հանկարծ չանել նման բան:
Անկասկած, պետք է շատ զգույշ լինել հարևան երկրից, որը մեզանից շատ բաներ է գրավել և մեզ այդքան ցավեր պատճառել, բայց ճչացող է, երբ լռում ես մի դեպքում և խմբակային հարձակվում՝ մյուս դեպքում: Խմբակային հարձակվում ես քո հայրենակցի վրա, բայց լռում՝ հակառակորդի դեպքում»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան