Կիրակի, 01 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Մայր Աթոռի դեմ վճռական գործողություններից առաջ իշխանության քայլերը նյարդային են»․ Տիգրան Աբրահամյան

«Մայր Աթոռի դեմ վճռական գործողություններից առաջ իշխանության քայլերը նյարդային են»․ Տիգրան Աբրահամյան
188
Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ., 10:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայր Աթոռի դեմ վճռական գործողություններից առաջ իշխանության քայլերը բավականին նյարդային են:
Փաշինյանը գիտակցում է, որ նման արկածախնդրությունը ներսում էլ միանշանակ չի կարող ընկալվել:
Որոշները, միգուցե, Աստվածավախ են, ոմանք զգուշանում են, իսկ շատերն էլ կարծում են, որ սա իշխանության դեմ ներհասարակական համախմբման հիմք կդնի:
Ամեն դեպքում իշխանության ցանկացած թև՝ ուժայիններ, թաղապետեր, համայնքի ղեկավարներ, մարզպետներ, կենտրոնական ապարատի դեմքեր, ովքեր պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը՝ Արցախի հանձնումից մինչև թուրք-ադրբեջանական ազդեցության կրում, հիմա էլ կամա թե ակամա պատասխանատվություն են ստանձնում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գործողություններում:
Անկախ համակարգի արձագանքից իրավիճակը, ընտրության առումով, հանգրվանային է նաև իշխանության համար»: