ԱԺ-ում թեժ կլինի․ ի՞նչ են քննարկելու. «Ժողովուրդ»
![]() 146 Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեղեկացանք, որ առաջիկայում Ազգային ժողովում թեժ քննարկումներ են սպասվում: Բանն այն է, որ նախատեսված է հոկտեմբերի 27-ից սկսել 2026 թվականի պետական բյուջեի քննարկումը, որի «բացումը» պետք է անի Նիկոլ Փաշինյանը: Մենք տեղեկացանք, որ հոկտեմբերի 27-ից Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարները, կոմիտեների, հանձնաժողովների ղեկավարները և մի շարք այլ պաշտոնյաներ Ազգային ժողովում կզեկուցեն «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված եկամուտների և ծախսերի մասին։ Բացի Նիկոլ Փաշինյանից, մինչև նոյեմբերի 11-ը նախատեսված է տարբեր գերատեսչությունների ղեկավարների այցը խորհրդարան, որտեղ Կառավարության անդամները պետք է իրենց տարեկան ծախսերը ներկայացնեն: Ի դեպ, նշենք, որ հոկտեմբերի 21-ից էլ մեկնարկում են ԱԺ լիագումար նիստերը, որոնք ևս իրենց բնույթով թեժ են լինելու՝ հաշվի առնելով երկրում տիրող լարված մթնոլորտն ու ամենօրյա կալանավորումները»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
