Սպառնացել է ոստիկանապետին․ «Հրապարակ»
![]() 232 Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը շտապեց գրառում անել՝ դատապարտելով կատարվածը և ասելով․ «Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին՝ Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին եւ ինչու չեն կատարել»։ Ոմանք ակնկալում էին, որ նա պաշտոնանկ կանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, մինչդեռ մի քանի մանր գլուխներ թռցրին, ու հարցը փակվեց: Ըստ ամենայնի՝ նախարարի արտաքին հովանավորները բավականին ազդեցիկ են: Նա վայելում է հատկապես Հայաստանում ԱՄՆ դեսպանի աջակցությունը: Տեղեկացանք, որ նախարարն օրեր առաջ խորհրդակցություն է հրավիրել և մի բան էլ ինքն է սպառնացել ենթականերին, այդ թվում՝ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, որ եթե նմանատիպ հանցագործությունները շարունակվեն, զանգվածային ազատումներ է իրականացնելու, ուստի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեք։ Ղազարյանի մտերիմներից մեկից տեղեկացանք, որ այն շրջանում, երբ ոստիկանապետն արձակուրդում է եղել, նախարարը մարզային ոստիկանապետեր է փոխել՝ առանց հաշվի առնելու ոստիկանապետի կարծիքը։ Իհարկե, կադրային քաղաքականությունը որոշողն ու իրականացնողը նախարարն է, բայց առնվազն տարօրինակ է, որ ոստիկանապետի ենթականերին նշանակում-ազատում է՝ առանց նրա հետ խորհրդակցելու»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
