«ԱՄՆ նախագահի մասին այնպես են դատում, ասես նա Ֆիդել Կաստրոն է»․ Վահրամ Աթանեսյան
![]() 220 Շաբաթ, 15 փետրվարի, 2025 թ., 00:54 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփի մասին «վերլուծությունների» պակաս Հայաստանում չկա: Նախ, հստակ դիտարկվում է որոշակի շրջանակների ոգևորությունը, որ նա «մեզ կվերադարձնի մայր Ռուսիո հարազատ գիրկը»: Սա է հիմնական ուղերձը, ոչ թե Եվրոպայի ապագայով «մտահոգվածությունը»: Երկրորդ, աչքի է զարնում մանիպուլյատիվ մոտեցումը. ԱՄՆ նախագահի մասին այնպես են դատում, ասես նա Ֆիդել Կաստրոն է, մի երեսուն տարի մնալու է Սպիտակ տան «խազեին»: Աստված միստեր Դոնալդին երկար կյանք տա, թող հարյուր տարեկանում էլ գոլֆ խաղա ու մնա առույգ բիզնեսմեն, բայց նա ունի պաշտոնավարման ընդամենը քառամյա լիազորություն: Նրա հռչակագրած ոչ մի նպատակ այդ կարճ ժամանակամիջոցում իրացնելի չէ. ոչ Պաղեստինի «առումը», ոչ Կանադայի նահանգացումը, ոչ Գրենլանդիայի ներկալումը: Ոչ էլ անգամ ռուս-ուկրաինական կարգավորումը: Իսկ եթե հավելենք, որ այդ ընթացքում նա կարող է տանուլ տալ միջանկյալ ընտրությունները եւ Կոնգրեսում մեծամասնություն չունենալ, պատկերն ավելի կխճճվի: Ամերիկան, չմոռանանք, դաշնային եւ օրենքի գերակայության երկիր է, ոչ թե՝ բռնապետություն: Տասնչորս նահանգ արդեն վիճարկում է Թրամփի հրամանագրերը, իսկ դատախազությունը հրաժարվել է կատարել արդարադատության նախարարության ցուցումը եւ չի դադարեցրել Նյու-Յորքի քաղաքապետի նկատմամբ քրեական վարույթը: Ի դեպ, գործով ներգրավված է նաեւ ծագումով ադրբեջանցի Ռենա Աբասովան, որ նրա և թուրքական ընկերությունների միջեւ կոռուպցիոն գործարքի կազմակերպիչն է՝ ըստ մեղադրանքի: Այնպես որ, հանգստացեք, պարոնայք-ընկերներ և ընկերներ-պարոնայք: Օրը բացվի՝ բարին հետը»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |
«Իսկ ՌԴ-ն ո՞ւմ կողմից է լինելու հայ-ադրբեջանական բանակցություններում»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
009:54«Այսօր ձեզ համար եռատո՞ն է»․ հարց՝ Արմեն Գրիգորյանին (տեսանյութ)
6309:42««Արևմտյան Ադրբեջան» ալիևյան արհեստածին թեզը վերաբերում է Հայաստանի տարածքներին»․ «ՀայաՔվե»
17902:42«Կլոունություններով թույլ չի տալիս, որ ադրբեջանական սահմանային սադրանքներն օրակարգ բերվեն»․ Տիգրան Աբրահամյան
15402:06«Մի՛ շփոթվեք, հայե՛ր». Տարոն Սիմոնյան
16101:24«Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
27301:00«Թրամփի խելահեղ ցանկությունը և Հռոմի նոր պապի ամերիկացի լինելը»․ Ոսկան Սարգսյան
24700:42«Զիջել պայքարի խրամատը, թողնել դա էլ վերցնե՞ն, թե՞ մնալ ու դիմակայել»․ Քրիստինե Վարդանյան
16700:18