Թրամփի և Պուտինի հանդիպումը հնարավոր է տեղի ունենա փետրվարի վերջին. #Bloomberg
![]() 228 Շաբաթ, 15 փետրվարի, 2025 թ., 22:18 ՌԴ և ԱՄՆ պաշտոնյաները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ նախապատրաստելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի վերջին։ Այս մասի գրում է Bloomberg-ը։ Հանդիպման մանրամասներն ու մասնակիցների ցանկը դեռևս ճշտվում են։ Բանակցությունները կղեկավարի Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուսաիդ ալ Այբանը, հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ վերջին րոպեի փոփոխություններով ծրագրերը կարող են խափանվել: Ակնկալվում է, որ ամերիկյան կողմից բանակցությունները կղեկավարեն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ «Պուտինը բարձր խաղադրույքներով բանակցություններում երկար տարիների փորձ ունեցող ծանր քաշայինների թիմ է հավաքում: Նրանց թվում են՝ 50 տարվա դիվանագիտական փորձ ունեցող Կրեմլի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Յուրի Ուշակովը և հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը»,- գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ Սթենֆորդում և Հարվարդում կրթություն ստացած ֆինանսիստ Կիրիլ Դմիտրիևը, որը կապեր ունի ՌԴ նախագահի ընտանիքի հետ, կարող է առանցքային դեր խաղալ Թրամփի թիմի հետ հաղորդակցությունում՝ որպես ոչ պաշտոնական խողովակ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
