Կարմիր Խաչը քննադատել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին՝ պատանդների և գերիների ոչ արժանապատիվ փոխանակման համար
![]() 211 Կիրակի, 16 փետրվարի, 2025 թ., 00:48 Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) քննադատել է ինչպես պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին, այնպես էլ Իսրայելին՝ Գազայի հատվածում իսրայելական պատանդների վեցերորդ փոխանակման ժամանակ իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի գերիների նկատմամբ պահվածքի համար։ Այս մասին հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։ «ԿԽՄԿ-ն շարունակում է իր մտահոգություններն արտահայտել պատանդների և կալանավորների ազատ արձակման բնույթի վերաբերյալ: Չնայած բազմաթիվ կոչերին, որ բոլոր փոխանցումներն իրականացվեն արժանապատիվ և գաղտնի միջավայրում, բոլոր կողմերը, ներառյալ միջնորդները, պետք է ավելին անեն ապագա փոխանակումները բարելավելու համար»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։ Այսօր կողմերի միջև տեղի է ունեցել հերթական փոխանակումը, որի ընթացքում 369 պաղեստինցի բանտարկյալների դիմաց երեք իսրայելցի պատանդ է ազատ արձակվել։ Ամեն անգամ, երբ իսրայելցի պատանդներին ազատ են արձակում, պաղեստինյան խումբը նրանց «ազատման վկայագրեր» է հանձնում և լուսանկարների մի ամբողջ շարք է անցկացնում։ Իրենց հերթին Գազայում բողոքում են խոշտանգումներից, որոնց ենթարկվում են պաղեստինցի բանտարկյալները։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
