«Երեք հարյուր միլիոն բնակչություն ունեցող երկրում ինչո՞ւ է միայն երկու կուսակցություն գործում»․ Վահրամ Աթանեսյան
![]() 266 Կիրակի, 16 փետրվարի, 2025 թ., 10:42 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ փոխնախագահը Մյունխենում հայտարարել է, որ Եվրոպայի սպառնալիքն արտաքին չէ, Ռուսաստանից չէ, Չինաստանից չէ, իր ներսից է: Այդ տրամաբանությամբ՝ Չինաստանը սպառնալիք չէ Միացյալ Նահանգներին, ոչ էլ անգամ՝ «Իսլամական պետությունը» կամ Մեքսիկայի հետ սահմանը: Բոլոր խնդիրներն ԱՄՆ-ի ներսում են: Օրինակ, երեք հարյուր միլիոն բնակչություն ունեցող երկրում ինչո՞ւ միայն երկու կուսակցություն է գործում: Կամ ինչպե՞ս է պատահում, որ նախագահի թեկնածուն ընտրողամնների ամենաշատ ձայներ է ստանում, բայց «ընտրիչները» նախագահ են կարգում նրա մրցակցին: Իսկ ամենաարտառոցն այն է, որ միստեր Վենսի ասածը եթե դիտարկենք խորքով, ապա կստացվի, որ մոտ ութ տասնամյակ է՝ Միացյալ Նահանգները «Հին աշխարհում» ռազմական ներկայություն ունի ոչ թե եվրոպացիներին արտաքին ագերսիայից պաշտպանելու, այլ նրանց ներքին կյանքի կազմակերպման դասեր տալո՞ւ համար: Երեւի ժամանակն է, որպեսզի մենք հաղթահարենք մեզնից դուրս ձևավորված մտքի հանդեպ պաշտամունքի բարդույթը: Լինի դա Ռուսաստանի կամ Ֆրանսիայի նախագահի, թե ԱՄՆ փոխնախագահի խոսքը և սահմանենք մեր ազգային քաղաքական խոսույթը»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
